Մովսես Հակոբյանն առաջնագծի մասին
«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է»- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա:«Առաջին գծում բավականին հանգիստ է, կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը: Այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որեւէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»,- ասաց Մովսես Հակոբյանը:
