Ատամնաբույժին ծեծե՞լ է գլխավոր բժշկի որ
Երեկ Արաբկիր վարչական շրջանում Բաղրամյան պողոտայում գտնվող պոլիկլինիկայում բժիշկ է ծեծի ենթարկվել: «Փաստինֆո-ի տեղեկություններով` ծեծի ենթարկվողը «Դենտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ է, ով նախ հայտարարել է, թե իրեն վիրավորել և փորձել է հարվածել պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը: Դեպքի վայր ժամանած իրավապահներն արձանագրել են՝ պոլիկլինիկայում ծագած վիճաբանության ժամանակ գլխավոր բժշկի որդին հարվածներ է հասցրել ատամնաբույժին՝ պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
