ՄԻԵԴ-ը կրկին տուգանել է Ադրբեջանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Դիմումատուների փաստաբան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ՝ արդյունքում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 22 հազար 461 դոլարի չափով: Այս գումարը փոխհատուցվելու է Ադրբեջանի կառավարության անօրինություններից տուժած 3 հայցվորներին` Նարգիզ Յախուբլուին, Րամին Հաջըլըին և Ագիլ Ալիևին:
