Ձեզ հետ կտանք գնահատականը, ինչը բերեց այս պատերազմին ու պարտությանը.Օհանյանը՝ որդեկորույս ծնողներին (video)
Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար դեռ չի եղել մի իրավիճակ, որը դյուրին լինի մեզ համար։ Մեր պատմության ընթացքում մենք բախվել ենք բազմաթիվ խնդիրների և այդ իրավիճակներից միշտ դուրս ենք եկել պատմության ճիշտ գնահատմամբ, միասնականությամբ և մեր հերոս զավակների նվիրումի շնորհիվ։ Այս մասին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
