Պատերազմում Ստեփանակերտից փախնողներն իշխանության նեղ շրջանակներն էին. Արցախի ԱԺ պատգամավոր (video)
Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե պատերազմի ժամանակ ստեփանակերտցիները փախել, եկել են Երևան։
«Ես նման արտահայտություններում շատ զգուշավոր եմ, ցավոք, այսօր այդ ամենը շահարկում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է։ Այն մարդիկ, ովքեր 44 օր չեն լքել Արցախը, կոնկրետ ես մեծամասամբ այդ 44 օրերի ընթացքում Արցախում եմ եղել, հստակ կասեն՝ ովքեր էին փախնող։ Պատերազմում Ստեփանակերտից փախնողներն իշխանության նեղ շրջանակներն էին, որևէ հասարակ քաղաքացի, բնակիչ Ստեփանակերտից չի փախել։
