Իշխանությունը ասում է` լրագրողնե՛ր, խելոք մնացեք, թե չէ... Էլինար Վարդանյան (video)
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական պատգամավորների հեղինակած նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը եւ փորձ է արվում դրանով «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Լրագրողները անանուն աղբյուր օգտագոծելու հարցում ունեն պաշտպանվածություն եւ «չնույնականացվող աղբյուրի» օգտագործմամբ փորձ է արվում դրան անդրադառնալ:
