Հրաչյա Պողոսյանը ծնկի բերեց ադրբեջանցի ըմբիշին
Դորտմունդում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 50 կգ քաշային կարգում Աշոտ Մխիթարյանը չնայած պարտվեց քառորդ եզրափակիչում, սակայն հետո հաղթեց սփոփիչ մենամարտում :Նա 3-րդ տեղի համար մարտի իրավունք ստացավ: 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում երկու հաթանակ տարավ, այդ թվում ադրբեջանցի Քամրան Միրզալիեւի նատմամբ: Կիսաեզրափակիչում նա զգուշացումով զիջեց Վրաստանի ըմբիշին եւ դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Նա նույնպես կանցկացնի 3-րդ տեղի համար մենամարտ: Մալխաս Ամոյանը (74 կգ) կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին եւ դարձավ բրոնզե մեդալի թեկնածու: 96 կգ քաշային Արթուր Մխոյանն արդեն առաջին մրցամարտում պարտվեց թուրք ըմբիշին եւ ավարտեց ելույթները:
