Ռուբեն Վարդանյանի վճռորոշ քայլը. ում կընտրի նա

Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Քաղպայմանագրի պատգամավորները շտապեցին հայտարարել, որ ՔՊ թեկնածուն այս համայնքում հաղթանակ է տարել, ավելի ուշ պարզ դարձավ, որ պարզապես առաջատարն է, բայց ձայների 50+1 քվոտային չի տնօրինում եւ չի կարող միանձնյա կառավարել համայնքը: Իշխանականները փորձեցին վարչական լծակների եւ քարոզչության գործադրմամբ տիրանալ Տաթեւում իշխանության, վերահաշվարկի դիմում ներկայացրեցին եւ ընդամենը մեկ ընտրատեղամասում կատարված հաշվարկից հետո ՔՊ թեկնածուն հայտարարեց, որ խնդիրը լուծվեց, ինքն ունի 50+1, բայց էլի ավելի ուշ պարզվեց, որ խնդիրը չի լուծվել: Հիշեցնենք, որ Տաթևում ավագանի են անցել Շանթ դաշինքն ու Ապրելու Երկիր կուսակցությունները, առաջինի հիմնադիրը Շահեն Հարությունյանն է՝ Շանթի որդին, երկրորդը գործարար Ռուբեն Վարդանյանը, սակայն կուսակցության հիմնադիրները Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանն են: Շահեն Հարությունյանը լրատվամիջոցերին հայտնել է, որ Տաթեւում իրականացված վերահաշվարկի արդյունքում Շանթ դաշինքի եւ Ապրելու երկիր կուսակցությունների ձայների գումարը կազմում է 1289 , իսկ ՔՊ-ինը՝ 1288: Այսինքն՝ իշխանությունը չունի մեծամասնության մանդատ, որպեսզի կարողանա միայնակ կառավարել համայնքը եւ պետք է կոալիցիաներ ձեւավորվեն: Պատասխանելով հարցին, թե կոալիցիա կազմելու հարցում ունե՞ն պայմանավորվածություն «Ապրելու երկիր» կուսակցության հետ, Շահեն Հարությունյանը պատասխանել է, որ «Ապրելու երկիր կուսակցության հետ շփումները եղել են դեռևս ընտրությունների արդյունքների և վերահաշվարկի հետ կապված, իսկ առաջիկա օրերին կքննարկեն հարցը:

Փաստացի Ռուբեն Վարդանյանից եւ իր կուսակցությունից է կախված, թե ով կլինի Տաթեւում իշխանությունը, մամուլում տեղեկություններ կան, որ չի բացառվում նրանք համագործակցեն իշխանությունների հետ: Ըստ էության Տաթեւում կտրվի այն կարեւոր հարցի պատասխանը, թե ինչ առաքելությամբ է խոշոր գործարարը մտել քաղաքականություն , նա Նիկոլ Փաշինյանի հետ ունի պայմանավորվածություն, թե որոշել է իսկապես Հայաստանի ընդդիմադիր դաշտում որպես նոր ուժ հանդես գալ:
Շահեն Հարությունյանը հայտնել է, որ երկուշաբթի տեղի կունենա Տաթեւի ավագանու առաջին նիստը եւ այդ նիստում պետք է քաղաքապետ ընտրվի ու այդ օրը կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:

Հարկ է նշել, որ Ապրելու երկիր կուսակցությունը Տտաթեւում ստացել է 337 ձայն, մոտավորապես երեք անգամ ավելի պակաս, քան Շանթ դաշինքը:
Հիշեցնենք նաեւ, որ այս դաշիքով է առաջադրվել նաեւ Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Կապանի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 14-ին:

Անի Սահակյան

դիտվել է 2470 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am