Իշխանության ծրագիրը Գորիսում տապալվել է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գորիսի ավագանու ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ առավել քան համոզիչ հաղթանակից հետո իշխանությունները զբաղված են «մանդրաժից» դուրս գալու ելքեր որոնելով: Բացի իրենց պարտությունը «պատվով» գնահատելուց, անցած երկու օրերին իշխանությունները այլ մեթոդներ էլ փորձեցին կիրառել: Դրանցից մեկն այն էր, որ փորձեցին տեղեկատվական հարթակներով տարածել, թե իբր իրենք էլ շատ ուրախ են, որ Առուշ Առուշանյանը հաղթել է, թե իբր իրենք այդպես էլ ցանկանում էին: Նպատակը պարզ է՝ ցույց տալ, թե նման արդյունք չէր լինի, եթե իրենք այդպես չցանկանային: Նույն այդ տրամաբանությամբ էլ դաշտ է նետվում թեզը, թե Փաշինյանն անձամբ չի խառնվել Գորիսի ընտրություններին:

Իրականում այս ամենը խայտառակ պարտությունը «նրբացնելու» մեթոդ է, իսկ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Գորիսում հաղթելու համար: Տևական ժամանակ Առուշ Առուշանյանին անազատության մեջ պահելը հենց Փաշինյանի ցանկությամբ ու հրահանգով է: Դրանից բացի, ընտրությունների օրը հենց նրա հրահանգով են Գորիս տարվել իրավապահ մեծաքանակ ուժեր և որոշ «գրպանային իրավապաշտպաններ»:

«Փաստի» ունեցած տեղեկություններով, ծրագիրն այսպիսին է եղել. ՔՊ-ի օգտին վարչական ողջ ռեսուրսի կիրառմանը զուգահեռ՝ նաև նշյալ «իրավապաշտպանների» «ահազանգերի» արդյունքում իրականացնել Առուշանյանի մեծաթիվ կողմնակիցների ձերբակալություններ, որպեսզի մյուսները վախենան ու ակտիվություն չցուցաբերեն, չգնան ընտրությունների:

Սակայն մի շարք պատճառներով, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների ուշադրությունը Գորիսի ընտրությունների նկատմամբ մեծ էր, և այստեղ բավականաչափ լրագրողներ էին աշխատում, ծրագրվածի մեծ մասը չաշխատեց: Ի դեպ, Գորիսում կարծիք կա, որ եթե այդչափ վարչական ռեսուրս չկիրառվեր, Առուշանյանի քվեներն ավելի շատ կլինեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 395 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am