Ալիևը Փաշինյանի մոտ տեսնում է՝ «բարյացակամ դիրքորոշում», «դրական ազդակներ», «գործուն քայլեր»

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Ըստ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ դա եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը: Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

Ու մինչ տեղի էր ունենում հերթական եռակողմը, երեկ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է այդ հանդիպմանը` շեշտելով, թե այնտեղ ներկայացվելու է իրենց մոտեցումը. «Զանգելանում կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն, ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի և մայրուղիների կառուցում», - ասել է նա: Ալիևի խոսքով` Զանգելանը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն:

Այսինքն, մինչ հայաստանյան իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պնդում են, որ միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում, Ալիևը շարունակում է իր «երգը» երգել:

Մհեր Գրիգորյանը նաև ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։ Վերջին նիստի նախօրեին Հայաստանի փոխվարչապետն ասել էր, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։

Իր հերթին էլ երեկ՝ մինչ պետք է կայանար հերթական եռակողմ հանդիպումը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նորից խոսել է դրական ազդակների մասին, հավելելով, թե Բաքուն Երևանից արդեն գործուն քայլեր է ակնկալում․ «Բաքուն հույս ունի, որ Հայաստանի կառավարությունից եկող վերջին դրական մեսիջները ոչ միայն խոսքով, այլև գործնականում դրական արդյունքներ կտան»։

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրին, գրել էին, թե վերջին շրջանում պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Երևանի բարյացակամ դիրքորոշումը։ Եվ հինգ հայ գերիների վերադարձը բարի կամքի դրսեւորում է Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան Հայաստանից եկող դրական ազդակների։ Թե հատկապես ինչ դրական ազդակների մասին է խոսքը և կազդեն արդյոք դրանք եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքների վրա, հայտնի չէ։

Ի դեպ, «Ազատության» աղբյուրի համաձայն՝ կողմերը դեռ համաձայնության չեն եկել առանցքային հարցերի շուրջ։ Քննարկումներն այս պահին հիմնականում ընթանում են տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման դեպքում առաջ եկող իրավական հարցերի շուրջ։ Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։

Հիմա հերթական եռակողմի ֆոնին, փաստորեն, Ալիևը վստահեցնում է, թե՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ «հասնում են նրան, ինչ ուզում էին»: Նա հենց Կովսականում է հնչեցրել այդ խոսքերը, թե Կովսականը շուտով դառնալու է տրանսպորտային լոգիստիկ կենտրոն։ «Խորհրդային տարիներին Զանգիլանում օդանավակայան չի եղել, սակայն հիմա կառուցվելու է միջազգային օդանավակայան, իսկ Զանգիլանը կդառնա մեր երկրի տրանսպորտային ու լոգիստիկ կենտրոնը»,- ասել է Ալիևը։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ալիևը հայտնել է, որ ներկայում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհը։

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն առիթով շեշտում են, որ հայկական կողմը չի պատրաստվում որևէ միջանցք բացել Հայաստանում Ադրբեջանի համար, պիտի բացատրություն տան, թե ինչ է նշանակում հայ-ադրբեջանական դիրքորոշումների այս հակառակ պատկերը:

Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, ինչո՞վ է պայմանավորված Բաքվում նման լավատեսությունը... Այս ի՞նչ բարի-դրացիական մթնոլորտ է տիրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1734 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am