Վրաստանում թրաֆիքինգի դեմ տարվում է անհրաժեշտ աշխատանք. ԱՄՆ
apsny.ge-ն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017-ի զեկույցը,ըստ որի մարդկանց վաճառքը (Թրաֆիքինգը) իրենից բազմամիլիոնանոց բիզնես է ներկայացնում, որը խլում է ավելի քան 20 մլն մարդու ազատություն: Վրաստանը առաջին կարգի երկրների շարքում է, ինչը ենթադրում է, որ ամբողջովին իրականացնում է թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն պահանջներն ու անհրաժեշտ աշխատանքները։ Զեկույցում նշվում է, որ վրացի կանայք և աղջիկները բացի երկրի ներսից թրաֆիքինգի զոհ են դառնում նաև Թուրքիայում, Չինաստանում և Արաբական Էմիրություններում:
