Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել

Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում Է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը:

Փաստաթղթի համաձայն, որին հաջողվել Է ծանոթանալ հեռուստաալիքը, Բոլսոնարուն եւ կառավարության մյուս պաշտոնյաները մեղադրվում են այն բանում, որ նրանք թույլ են տվել, որպեսզի կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվի՝ կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերման հույսով: Զեկույցի հեղինակները Բոլսոնարուի վարչակազմին մեղադրում են COVID-19-ի պատճառով երկրում արձանագրված բոլոր մահերի ավելի քան կեսի մեջ եւ կոչ են անում՝ սպանության մեջ մեղադրանք առաջադրել նախագահի դեմ:

«Համավարակի նկատմամբ կառավարության անխոհեմ մոտեցումը բրազիլացիներին ենթարկել Է զանգվածային վարակման կոնկրետ ռիսկի»,-նշվում Է զեկույցում: Զեկույցի նախագծում նաեւ հանձնարարվում Է քրեական մեղադրանքներ առաջադրել 69 այլ անձանց, այդ թվում՝ Բոլսոնարուի երեք որդիների եւ կառավարության ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ: Սպասվում Է, որ վերջնական փաստաթուղթը պաշտոնապես Բրազիլիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի 20-ին, CNN-ին հաղորդել Է Բրազիլիայի Սենատի համավարակի խորհրդարանական հետաքննության (CPI) գծով ներկայացուցիչը:

Փաստաթղթի նախագծի մի քանի մասեր դեռեւս կարող են փոխվել կամ նորացվել մինչեւ դրա պաշտոնապես ներկայացվելը: Հաջորդ շաբաթ Սենատի հանձնաժողովի կողմից հավանություն տրվելուց հետո հաշվետվությունը կուղարկվի գլխավոր դատախազ Աուգուստո Արասին, որն այնուհետեւ 30 օր կունենա այն միջոցառումների մասին հայտարարելու համար, որոնք բխում են զեկույցից: Արասը, որին շատերը համարում են Բոլսոնարուի դաշնակիցը, ինչպես սպասվում Է, նախագահին սպանության մեջ չի մեղադրի: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է COVID-19-ի ավելի քան 21,6 միլիոն դեպք, մահացել Է ավելի քան 603 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Սուրենյանը տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video) «Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը հարմար պահի կոլցոն քաշելու է, Թրամփն ասելու է վերջ (video) «Փաշինյա՛ն, դու տեղը չես բերում․․․ չփորձվե՛ք հաթաթա տալ ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am