Ներառական վազքարշավ Երևանում

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ համագործակցությամբ, մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղի է ունեցել «Երեխաները՝ հանուն երեխաների» երևանյան մանկական բարեգործական առաջին ներառական մրցավազքը։ Միջոցառման գլխավոր նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն ու հանրային կյանքում ընդգրկելն է, ինչպես նաև բոլոր երեխաների մոտ փոքր տարիքից մարդասիրության և փոխօգնության գաղափարներ սերմանելը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում մշտապես սատարելու է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, հնարավորին նպաստելով նրանց խնդիրների լուծմանը: Ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս միջոցառման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մանկական բարեգործական ներառական մրցավազքը կդառնա ամենամյա՝ հուլիսի 1-ը վերածելով հատուկ կարիքներով երեխաների խորհրդանշական օրվա: «Հայ մայրեր» կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես եղել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ վստահելի ու անշահախնդիր գործընկերը, ինչի վկայությունը համատեղ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: Տարիքային երկու խմբերի համար կազմակերպված վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ընկալել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները և պատրաստակամություն դրսևորեն աջակցելու նրանց՝ հաղթահարելու դժվարությունները: Առավոտյան նախավարժանքից հետո, առաջինը մրցատարածությունում ուժերը չափել են 3-7 տարեկան փոքրիկները: Այստեղ հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Մհեր Առաքելյանն ու Արամ Մուրադյանը: Այնուհետ պայքարի են դուրս եկել 7-14 տարեկանները: Այս տարիքային խմբում ուժեղագույնն է ճանաչվել Գեորգի Ավանեսովը, նրան հաջոդրել են Ալեքսանդր Սակունցն ու Գևորգ Զատիկյանը: Վազքարշավի հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ովքեր չեն կարող ինքնուրույնաբար հաղթահարել մեկ կիլոմետր վազքատարածությունը, ուղեկցել են Armenian Charity Runners Team-ի վազորդները, ովքեր «Հայ մայրեր» ՀԿ շահառու երեխաներին ուղեկցում են տարբեր վազքարշավների ընթացքում։ Վազքարշավը եզրափակվել է համերգով: Բարեգործական վազքարշավից ստացված միջոցներն ուղղվելու են ուղեղային կաթված ունեցող 8 երեխաների համար հատուկ կանգնակ գնելուն:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am