Մոսկվային նոր փոթորիկ է սպասվում
«Վեստի.ռու»-ն հայտնում է,որ Ռուսաստանի ԱԻՆ-ը զգուշացրել է, որ հուլիսի 1-ին Մոսկվայում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ՝ վայրկյանում 12-17 մետր արագությամբ քամու ուղեկցությամբ։ Հնարավոր է ճանապարհների հեղեղում և տրանսպորտի տեղաշարժի բարդացում։ Քամու պատճառով կարող են վնասվել հոսանքալարեր, արմատախիլ լինել ծառեր և վնասվել տների տանիքներ,կայծակը կարող է վնասել շանթարգել չունեցող շինություններին։ Փրկարարները խորհուրդ են տալիս շրջանցել շինությունները և անձրևից պաշտպանվելու համար չպատսպարվել ծառերի տակ։
