Բերանները ջուր առած «դուխովները»

ՀՀ սահմաններից ահազանգող տեղեկությունները չեն դադարում, սակայն իշխանությունները զբաղված են իշխանությունն ամրապնդելու ներքին գործընթացներով, ի մասնավորի՝ ՏԻՄ ընտրություններով:
Պաշտպանության փոխնախարարն ու խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի իշխանական պատգամավորները բերանները ջուր էին առել եւ չէին արձագանքում հայ-ադրբեջանական սահմանից՝ Սյունիքից և Գեղարքունիքից եկող լուրերին, թե ադրբեջանական զինված ուժերը առաջինի դեպքում առաջխաղացում ունեն, երկրորդի դեպքում էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածներում, որտեղ հաստատվել էին մայիսին, ակտիվ ամրաշինական աշխատանքներ են կատարում։
Մասնավորապես Փայլասարը ադրբեջանցիներին զիջելու մասին վերջին տեղեկությունները պաշտպանության փոխնախարարը ամեն գնով շրջանցում է՝ հղում անելով ԱԱԾ հաղորդագրությանը, որը հերքել էր տեղեկությունը, մինչդեռ մենք բազում նման հերքումներ ենք լսել, իսկ ժամանակի ընթացքում իրականությունը ջրի երես է դուրս եկել:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հայտարարությանը, դրա մեջ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը այդուհանդերձ խնդիր է տեսնում, այդ մասին բարձրաձայնեց այսօր Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին.«Եթե դելիմիտացիա տեղի չի ունեցել, ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ ասում, որ դա պետական սահման է, ի վերջո դա լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիներն այս պահին գտնվում են ճիշտ այն դիրքում, որտեղ պետք է գտնվեին, մինչդեռ դա պետական սահման չէ, իմ ամբողջ ասածի իմաստը դա էր», - նշեց Գրիգորյանը։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն է «Զանգեզուր TV»-ին նոր մանրամասներ պատմել Փայլասարի վերաբերյալ։ Նրա խոսքով, սարը դեռ դեկտեմբերին է զիջվել, և այս ընթացքում տեղում հսկողություն են իրականացրել ռուս սահմանապահները։ Բայց օրերս, Փարսյանի համար անհայտ պատճառներով, ռուսներն իջել են բարձունքից, և վերահսկողությունն անցել է Ադրբեջանին. - «Այդ հատվածը կարևոր բարձունք է, ստրատեգիական նշանակություն ունեցող հատված է մեր համար։ Հիմա ռուսների բացակայության պատճառով ամբողջովին այդ հատվածը անցավ արդբեջանցիների վերահսկողության ներքո»։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի սահմանին, դեռեւս երկու օր առաջ ՀՀ ՄԻՊ-ը հաղորդեց, որ ողջ երկայնքով ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում :
ՊՆ փոխնախարարը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում բերանը ջուր էր առել եւ ոչ հերքում, ոչ հաստատում էր օմբուդսմենի հայտնած տեղեկատվությունը: Միայն օրվա վերջոմ, հավանաբար, թիվ մեկ պատասխանատուի հրահանգով ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ Թաթոյանի հայտարարությունը որակելով ուռճացված՝ պնդելով, թե «ադրբեջանական կողմի նման աշխատանքների փորձերը կանխվում են հայկական Զինված ուժերի կողմից»։
Մինչդեռ փաստը, որ ընդդիմադիր պատգամավորներին չեն թույլատրում այցելել սահմանային զորամասեր, դիրքեր, ինչի մասին հրապարակային հայտարարում է Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, վկայում է այն մասին, որ ոչինչ էլ ուռճացված չէ: Եւ, ահա, այս հույժ կարեոր հարցերն պատասխանելու փոխարեն հոխորտում ու գլուխ են գովում Սյունիքում ոստիկանական զորքեր լցնելու, վախի մթնոլորտ ձեւավորելու համար: Սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որ հավանաբար հետընտրական դեպրեսիայի մեջ էր խայտառակ պարտությունից հետո, երեկ լրագրողներին մերժում եւ հարցազրույց չէր տալիս, բայց հասցրեց փոխանցել, որ լավ են արել, Գորիսում ոստիկաններ են լցրել: Արմեն Խաչատրյանին խորհուրդ կտանք իրենց դուխը ցուցադրել թշնամու հետ փոխհարաբերություններում եւ Ալիեւին պատասխանել իրենց ուղղված նվաստացումների ու վիրավորանքների համար, այլապես Գորիսում երեւաց՝ ով ինչ է լավ անում:

Անի Սահակյան

դիտվել է 2961 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am