Փաշինյանը հերթական անգամ պատերազմ է հայտարարում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր դրվել ՔՊ-ական մի շարք պատգամավորների՝ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների տխրահռչակ նախագիծը, որի մասին արդեն մի քանի ամիս է խոսվում է եւ, որով ուզում են հերթական խստացումները սահմանել լրատվամիջոցների համար։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելով ասաց ՝ առաջարկվում է չնույնականացված աղբյուր հասկացությունը սահմանել ԶԼՄ օրենքում. «Երբ խոսքը վերաբերում է մեդիա հարթակին ու 2003-ին ընդունված օրենսդրությունը, չէր կարող այն սահմանել այս հասկացությունը»: Հիմնական փոփոխությունն այն է, որ գործող օրենքով սահմանվում են բոլոր այն դեպքերը, երբ ԶԼՄ-ն ազատվում է պատասխանատվությունից օրինակ՝ հղումների դեպում, բայց քանի որ չնույնականացված աղբյուրները ձեւակերպված չէին, ԶԼՄ-ն հղում էր անում մի աղբուրի, որին նույնականացնել չէին կարող ու գործ ունեին լրատվական անբարեխղճության հետ: Առաջարկվում է սահմանել, որ չնույնականացվող աղբյուրներին հղում անելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից:
Իսկ եթե ավելի պարզ՝ ՔՊ-ականները փորձում են պայքարել, այսպես կոչված, «տելեգրամյան ալիքների» եւ այն էջերի դեմ, որոնք գրանցված ԶԼՄ-ներ չեն, այն դեպքում, որ իշխանություններն իրենք են համատարած սուտ եւ կեղծիք տարածում։ Եւ արդեն երեք տարի է հանրությանը կերակրում իրենց Պերֆեկտ թիվիի արտադրանքով:
Ուստի ակնհայտ է, որ այս փոփոխության իրական նպատակն իշխանությունների համար անցանկալի, տհաճ ինֆորմացիաների տարածումը կանխելն է այն մեդիառեսուրսների կողմից, որոնց տերերին կամ հեղինակներին չեն կարողանա հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել իրավական ճանապարհով։
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե նույնիսկ այս օրենքի ընդունումից հետո ինչպես են պայքարելու այդ «չնույնականացվող աղբյուրների»` ասենք, Տելեգրամ ալիքների դեմ, եթե դրանք չենթարկվեն այս կանոնակարգումներին եւ չհրապարակեն իրենց տվյալները։ Ըստ էության՝ այս նախագծով ուսապարկերը փորձում են արգելել նույնականացվող, գրանցված եւ հայտնի լրատվամիջոցների կողմից «չնույնականացվող աղբյուրներին» հղում տալով նյութերի հրապարակումները կամ ավելի կոնկրետ բռնել ոմանց վախը, որ առհասարակ լրատվամիջոցները զերծ մնան «անանուն աղբյուրներով», այսինքն՝ իրենց աղբյուրներին հղում տալով որեւէ լուր տպագրելուց եւ ինֆորմացիա փոխանցելուց։ Սակայն Սահմանադրական դատարանի որոշում կա, որ լրատվամիջոցը պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրը, այն կարող է բացահայտվել միայն դատարանի որոշմամբ եւ շատ կոնկրետ դեպքերում: Հանձնաժողովի նիստում Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այս մասին հիշեցրեց ուսապարկերին, հղում անելով Սահմանադրության 42-րդ հոդվածին, ասաց, որ այս օրենքը դրա դեմ է եւ խոչընդոտում է խոսքի ազատությանը: Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, որ երբ ԶԼՄ-ն հղում է անում մի օգտատիրոջ, որի տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա, նշանակում է, որ այդ աղբյուրը չի կարող հանրային բարիք ստեղծել, այլապես չի թաքնվի, հետեւաբար, նման աղբյուրի հղում անող ԶԼՄ-ն պատասխանատվությունն ինքն է կրելու այդ տեղեկատվության համար: Ըստ ՔՊ-ականի, իրենք ուզում են լրատվական դաշտը առողջացնել. «Որեւէ միտք չունեն սահմանափակել ԶԼՄ գործունեությունը»:
Էլինար Վարդանյանը հարցրեց՝ ԶԼՄ-ների հետ քննարկե՞լ եք նախագիծը ու սրանով արդյոք չե՞ք ուզում չնույնականացվող աղբյուրի անվան տակ փակել անանուն աղբյուրով տեղեկատվություն տարածելու հարցը: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընդհանրապես նման միտք չունենք ու օրենքում չկա որեւէ հիմնավորում, որ մենք ուզում ենք սահմանափակել անանուն աղբյուրներից օգտվելու ԶԼՄ-ների իրավունքը»: Նա ասաց, որ ԶԼՄ-ների հետ քննարկումներ չեն ունեցել, քննարկել են ԵԱՀԿ գործընկերների, մեդիա ոլորտի կազմակերպությունների հետ, բայց հայտարարել է, որ բաց է ԶԼՄ-ների առաջարկների համար, մինչ օրս միայն մեկ առաջարկ է ստացել:
Ակնհայտ է իրավիճակի ողբերգությունը, Նիկոլ Փաշինյանը , որ իշխանության երեք տարում ֆեյքաֆաբրիկա է հիմնել եւ իր կոնտինգենտին սնում է այդ ֆաբրիկայի կեղծ լուրերով, որոշել է պայքարել անանուն աղբյուրների, տելեգրամյան ալիքների դեմ, որոնք մեծիմասամբ իշխանության համար ցավոտ իրականությունն են ներկայացնում:

Անի Սահակյան

 


 

դիտվել է 2172 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am