Ռաբիզ երգիչը SAS սուպերմարկետի դրամարկղից խոշոր չափի կանխիկ գումա՞ր է հափշտակել. «Փաստինֆո»
SAS սուպերմարկետում նախօրեին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Փաստինֆո-ի տեղեկություններով՝ ավազակային հարձակման մեջ կասկածվում է ռաբիզ երգիչ՝ Վարդան անունով: Կայքը տեղեկությունները փորձել է ճշտել Քննչական կոմիտեից, որտեղից հայտնեցին, որ քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերել կասկածյալի ինքնության վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Մանրամասներն՝ սկզբնաղյուր կայքում։
