Կանի՞ նման նվեր Գազպրոմն Հայաստանին և ի՞նչ կպահանջի դրա դիմաց

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ գազի գնի շուրջ բանակցություններն անընդհատ պրոցես են և այս պահին էլ դրանք ընթանում են։ Նրա խոսքով՝ բուն սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք ռուսական կողմի հետ կոնսենսուս ունենք։
<<Եթե հիշում եք, մենք դեռևս 2019 թվականից ծանր, երկարատև և շատ բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել։ Եվ կարծում եմ՝ բավական խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք։ Բայց մենք ի՞նչ խնդիր ունենք գլոբալ իմաստով «Գազպրոմ» խմբի հետ կապված։Ժամանակին՝ 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է հինգերորդ էներգաբլոկը, որն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է։ Կայանը, ցավոք սրտի, հիմա չի աշխատում։ Եվ բոլոր ներդրումները, որոնք իրականացվում են «Գազպրոմ» խմբի կողմից ՀՀ-ում, նույն 2013 թվականի համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն։ Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է։ Բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013 թվականի համաձայնագրով։ Եվ այդ հարցը մնացել է օրակարգում, շարունակվում է քննարկվել։ Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ թե սահմանին, թե սակագնով։ Չնայած որ գիտեք՝ աշխարհում գինն այսօր 940 դոլարի է հասել՝ մեր 165 դոլարի պարագայում։ Բայց նույնիսկ այդ պարագայում այդ մասով առանձին խնդիրներ չեն առաջանալու մոտակա տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջողվի հինգերորդ էներգաբլոկի հետ կապված լուծումներ գտնել և աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կապահովի 2013 թվականի համաձայնագրից բխող տրամաբանությունը»,- ասել է Մհեր Գրիգորյանը։

Այս տարվա սեպտեմբերին Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե հույս ունի, որ այս տարի սահմանին կհաջողվի գազի համար պահպանել նույն գինը։Փաստորեն, վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա։ Ինչպես հայտնի է, «Գազպրոմը» Հայաստանի գազի միակ մատակարարն է։ Այժմ Հայաստանը երկնագույն վառելիքը ձեռք է բերում 165 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։Նկատենք, որ գազի միջազգային գինը շեշտակի աճ է արձանագրում։ Այսպես՝ միջազգային լրատվամիջոցներն հայտնում են, որ հոկտեմբերի ICE սակարանում գազի սակարկությունները հասել են մինչև 1224 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Փաստացի այս պահին Հայաստանը գազ է ստանում մոտ 8 անգամ ավելի էժան գնով։

Արդյո՞ք Ռուսաստանը տուրք տալով միջազգային շուկայի այս պահի գնային միտումներին կբարձրացնի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Նման բարձրացումը Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգում պայթյուն կառաջացնի։Ըստ էության ներկա պահին հայկական կողմը փորձում է լեզու գտնել Մոսկվայի հետ գազի գինը չբարձրացնելու շուրջ, որպեսզի հնարավոր շրջանցել վերահաս թանկացումը։Կանի՞ նման նվեր Գազպրոմն Հայաստանին և ի՞նչ կպահանջի դրա դիմաց՝ ցույց կտա ժամանակը։

Հայկ Դավթյան

դիտվել է 1756 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am