Տղաները չկան, Արցախը հանձնել ենք․ լուծումը բավարարում է բոլորին

Սյունիքի մարզի Փայլասար տեղանքն ադրբեջանական վերահսկողության տակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կապանի քաղաքապետի ռազմական գծով տեղակալ Մեսրոպ Արզումանյանը:

«Ես արդեն երկու օր է՝ հեռու եմ և այսօրվա իրավիճակին չեմ տիրապետում: Ես ընդամենը զեկուցել եմ, որ ճանապարհը փակ է, հետագայում պայմանավորվածությունից հետո նորից թույլ են տվել վերակարգը շարժվի, մինչեւ նոր ճանապարհ կառուցվի և մեր վերակարգն արդեն մեր ճանապարհով շարժվի»,- ասել է նա՝ հավելելով, որ այո, այդ բարձունքը ռազմակավարական նշանակություն ունի թե՛ Կապանի, թե՛ հարակից գյուղերի համար՝ Ագարակ, Խդրանց, Դիցմայրի:

Իսկ նոր Տաթև-Աղավնո ճանապարհի կառուցման մասին խոսել է տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում։ Ըստ նախարարի՝ շինարարական աշխատանքներն ընթանում են շուրջօրյա, և ճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ Փաստորեն իշխանություններն արդեն ամբողջապես հարմարվել և հաշտվել են Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական ենթակայության տակ թողնելու մտքին և դրա փոխարեն կառուցվող այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհը ներկայացնում են որպես հաղթական ձեռքբերում։

Հատկանշական է, որ ռուսական կողմը Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի ժամանակ Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարեց, թե Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: «2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է ներդրումների ոլորտում՝ ավելի քան 2.2 միլիարդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան 1 միլիարդ դոլարի հստակ ծրագրեր, որոնք մոտակա ժամանակահատվածում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- նշել է նա։

Վոլվաչը հայտնել է, որ ներդրումները կլինեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում: Նրա խոսքով՝ ներդրումները շատ կարևոր կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների զարգացման համար: Ի լրումն այս ամենի՝ ռուսական կողմը նաև ցանկություն է հայտնել մասնակցություն ունենալ Հայաստանում հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։ Մինչ այդ՝ Իրանն էր հայտարարել հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը մասնակցություն ունենալու մասին։ Իսկ Եվրոպական միությունն էլ 2,6 մլրդ դրամի վարկային և դրամաշնորհային աջակցության մասին է հայտնել։

Ինչու մինչ արցախյան 44-օրյա պատերազմը չէին արվում այդ հայտարարությունները։ Ենթադյալ ներդրումներին և շոշափելի աջակցության ծրագրերին խանգարում էի՞ն Արցախն ու դրա պաշտպանության համար ընկած շուրջ 5000 տղանե՞րը։ Կորցրել ենք Արցախը, մի ողջ լուսավոր սերունդ հանձնված է հողին, կամ դարձել խեղված ու հաշմանդամ։ Ստցաված լուծումը բավարարում է բոլոր կողմերին՝ ներառյալ Հայաստանի այսօրվա իշխանությանը, ուստի բոլորը կարող են ապրել գոհ ու երջանիկ։


Հայկ Դավթյան

դիտվել է 3319 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am