Գազի գինը կբարձրանա.՞ մեկնաբանում է Մհեր Գրիգորյանը (video)
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ:
«Բանակցությունը գազի գնի շուրջ մշտապես տեղի ունեցող գործընթաց է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին խորությամբ են ուսումնասիրվել, և մի շարք հարցերի շուրջ մենք եկել ենք կոնսենսուսի»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
