Գնել Սանոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից Փաշինյանի դժգոհության մասին (video)
Իհարկե, թիմում քննարկումներ ունեցել ենք եւ դեռ կունենանք. Դրանք մեկանգամյա պրոցես չեն. Ընտրություններ են տեղի ունեցել, պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Ընդհանրապես, նորմալ ենք վերաբերվում, քաղաքական պրոցես է, որպես իշխանություն շատ կարեւոր ենք համարում ընտրություններն արդար, թափանցիկ, ազատ կազմակերպելը եւ կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է: նաեւ կարծում եմ՝ նաեւ դրա արդյունքում է, որ մի շարք քաղաքական ուժեր հնարավորություն ունեն ներկայանալու տարբեր բնակավայրերի ավագանիների կազմում»,-ասաց նա:
