Ինչի՞ մասին է «3+3»–ը և ի՞նչ է մեզ սպասում

Արցախյան պատերազմից ու մեր պարտությունից հետո տարածաշրջանային հաշվեկշիռը կտրուկ փոխվեց։ Մենք կորցրեցինք Արցախի պետականությունը։ Արցախը հիմա տարածք է, որի անվտանգության երաշխավորը ՀՀ–ն չէ, ռուս խաղաղապահներն են։

Հայաստանի ինքնիշխանության մակարդակը 1991–ից հետո գտնվում է պատմական մինիմումի վրա։ ՀՀ–ն միջազգային հարաբերություններում դարձել է օբյեկտ, որի շուրջ ու որի վրա քննարկումներ են տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը, որը խոստացել էր Արցախին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, մտել է բանակցային սեղանի տակ ու հետևում է, թե ինչ են որոշելու մյուսները։

Արցախյան 44–օրյա պատերազմի արդյունքները հնարավորություն տվեցին Թուրքիային մտնել մեր տարածաշրջան և առաջարկել տարածաշրջանային նոր հաշվեկշիռ՝ «3+3»։ Առաջին երեքը Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանն են։ Մյուս երեքը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։

«3+3»–ը նոր իրողությունների արձանագրումն է, որի հետ չի կարող հաշվի չնստել ՌԴ–ն։ Իրանը կողմ է այդ բանաձևին, քանզի պատմական երկար դադարից հետո կրկին մտնում է մեր տարածաշրջան։ Իրանի գործոնը տվյալ դեպքում կայունացնող ու հավասարակշոռ ֆունկցիա ունի։

«3+3»–ը Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միջնորդների գործունեության փաստացի դադարեցում է նշանակում։ ՌԴ–ն դրան կողմ չէ, բայց Թուրքիան ու Ադրբեջանը կողմ են։

«3+3»–ին դեմ են ԱՄՆ–ը և ԵՄ–ն՝ ի դեմս Ֆրանսիայի։ Բայց քանի որ երկուսն էլ մեր տարածաշրջանում ռազմական ներկայություն չունեն ու չեն կարող ունենալ, ուստի ստիպված են բավարարվել այն բանով, որ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան մխրճվում է ավանդաբար ռուսական համարվող տարածք։

Ինչ վերաբերում է «3+3»–ի վերջին 3–ին, ապա Վրաստանին զոռով են մտցնում բանաձևի մեջ, Ադրբեջանը կողմ է երկու ձեռքով, իսկ Հայաստանի կարծիքը չեն հարցնում (Կրեմլից ինչպես ասեն, Նիկոլն այդպես էլ կանի)։

Վրաստանը մի քիչ դիմադրում է և դրսից տղա բերում՝ ի դեմս ԱՄՆ պենտագոնի ղեկավարի։

«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, կընդգծեմ, որ Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան նոր հարթակների մասին խոսելը»,–հայտարարել է պենտագոնի ղեկավար Օսթինը։

Չնայած ԱՄՆ–ի դիրքորոշմանը, Վրաստանը ստիպված է համաձայնելու «3+3»–ին, քանզի այլ տարբերակ չունի։

Ադրբեջանը փորձում է առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից ու Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով։ Նույն լեզվով խոսում է նաև Թուրքիան։

Իրանի ակտիվացումն ու ատամ ցույց տալը զսպել է Սյունիքի մասով թուրք–ադրբեջանական զույգի ախորժակը և հռետորաբանությունը։ Թե հետագայում ինչ կլինի, դեռ պարզ չէ։ Այս ամենի վրա անուղղակիորեն ազդելու է նաև Սիրիայում տեղի ունեցող գործընթացն ու ռուս–թուրքական մրցակցության արդյունքը։

ՌԴ–ն փորձում է մնալ արբիտրի դերում ու խաղաղության աղավնի խաղում հայ–ադրբեջանական հարաբերություններում։

Նիկոլի համար այս պատմության մեջ կարևորն իր աթոռն է։ Իսկ թե ով ինչպես կփորձի Հայաստանին օգտագործել, իրեն չի հետաքրքրում։ Ինքը «խաղաղության դարաշրջանից» է խոսում ու ապավինում այլոց։ Այդ դարաշրջանը, սակայն, բացառվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Նիկոլի օրոք մի օր կարող է կրակեն, մի օր՝ չկրակեն։ Չկրակելու օրը կհամարվի «խաղաղության դարաշրջան», իսկ կրակելու օրերին նա ու իր թիմակիցները կասեն՝ «դե մենք ի՞նչ կապ ունենք, ռուսներից ճշտեք, թե ինչու են կրակում, չէ՞ որ նրանք են խաղաղության երաշխավորը, իսկ մենք Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում»։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am