Մհեր Գրիգորյանը Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման մասին (video)
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ «որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդորում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրի համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի»: Նրա խոսքով՝ դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզը ընդամենը սխեմա է:
