Բարոյազրկվածները` Փաշինյանի հերթական պրոյեկտ

Կարեն Արայան անուն-ազգանունը համացանցը ցնցեց 2011-ին, նա հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդն» էր, որոնց լուսանկարները երկար ժամանակ քննարկվում էին տարբեր շրջանակների կողմից, հատկապես , երբ հայտնի դարձավ, որ դրանք տարածողը հենց Արայանն է, ով կալանավորվեց Քրեական օրենսգրքի 144՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հայտնի եւ սկանդալային այս պատմությունից հետո թվում էր, թե այս սկանդալային անձնավորությունը այլեւս երբեք կանհետանա հանրային կյանքից, համենայն դեպս ակտիվություն չի դրսեւորի՝ բարոյականության եւ մարդկային ստորության նման բարձր նշաձող ցուցադրելու համար, սակայն այսօր այդ մարդը սահուն քայլերով շարժվում է հասարակական-քաղաքական կյանքի արահետներով եւ աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում: Բանտից դուրս գալուց հետո նա ամուսնացավ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հետ, տեւական դադարից հետո նա իր մասին հիշեցրեց 2018-ին հեղափոխության օրերին, երբ տիկնոջ հետ միացավ Նիկոլ Փաշինյանին եւ լուսանկարը տարածվեց ողջ համացանցով: Իհարկե, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես Սերժ Սարգսյանի փեսայի հեռուստաընկերության աշխատակիցները հայտնվեցին նրան մերժողների հանրահավաքում, սակայն նրանք մենակ չէին եւ այս հարցերն էլ ցայսօր մնում է չպարզաբանված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զույգը Կյանքի խոսք կրոնական կազմակերպության անդամներ են, իսկ դրանք էլ՝ հեափոխության շահառուներ: Ինչեւէ, 2018-ից այս անձնավորությունը պարբերաբար հրապարակային ակտիվություն է դրսեւորում, մեկ համազգեստով իբրեւ պատերազմի ռազմիկ է ներկայանում եւ ինչ-ինչ իշխանահաճո կոչեր անում, մեկ տեսնում ենք այլուր, իսկ հիմա էլ զույգը «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ է հիմնադրել` Կարեն Արայանի առաջնորդությամբ, ամենօրյա հանրահավաքներ է իրականացնում՝ ընդդեմ «պարտադիր պատվաստման և թեստավորման»։

Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը նոր փուլ է թևակոխել։ Կառավարության որոշմամբ հանրային ծառայողները և մի շարք ոլորտների աշխատակիցներ պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID19-ի բացասական պատասխան, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։ Հակառակ պարագայում՝ գործատուն իրավունք կունենա աշխատակցին գործից ազատելու։ Կարեն Արմայնն ու իր աջակիցները հակապատվաստումային քարոզ են տանում՝ ասելով, որ չփորձարկված, անհայտ ծագման պատվաստանյութերը չի կարելի պարտադիր կիրառելի դարձնել: Թվում է, թե նա հականիկոլայան գործողություններ է սկսել ծավալել, բայց դեռեւս բազում հարցեր մնում են անպատասխան, քանի որ նրա կինը՝ Ալինա Մարտիրոսյանը տարբեր շրջանակներում հայտարարում է, որ սա Նիկոլ Փաշինյանի դեմ չէ, որ իրենք ինչ-ինչ պարտավորվածություններ ունեն իշխանությունների, մասնավորապես, Փաշինյան ընտանիքի առջեւ, որովհետեւ Աննա Հակոբյանը շատ բաներ ունի իր համար արած: Հետեւաբար այս կասկածելի զույգի կասկածելի գործունեությունը դեռ պարզաբանման բազում շերտեր ունի, չի բացառվում, որ մի օր պարզվի, որ թվացյալ ընդդեմ գործողություններն էլ Փաշինյանի ծրագրի մաս են կազմում:

Անի Սահակյան

դիտվել է 34592 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am