Նիկոլ Փաշինյանը կփոխի անձնագիրը

 

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել անձանգրի տրամադրման մասին Կառավարության որոշման մեջ։
Ներկայումս ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների:
Նոր նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի, մինչ այժմ սահմանված 10 տարվա փոխարեն։
Թե որն է նման որոշում կայացնելու հիմնական պատճառը և անհրաժեշտությունը, որոշման նախագծում չի նշվում։

Ուշագրավ է, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, թե նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
Միաժամանակ ըստ ոստիկանության ներկայացրած հիմնավորման՝  «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):
Այս տարվա սեպտեմբերի 21-ի հանձնարարականը, որի մասին նշվում է հիմնավորման մեջ, փակ է, այն չի հրապարակվել։
Դատելով այն բանից, որ ի կատարումն հիշյալ հանձնարարականի որոշվել է 5 անգամ նվազեցնել ՀՀ քաղաքացիների անձնագրային ժամկետները, պետք է ենթադրել, որ նախկինում գործող 10 տարվա ժամկետը պետական անվտանգության հետ կապված որոշակի խնդիրնեեր է առաջացրել, ինչով պայմանավորված էլ հանձնարարականը գաղտնի է։

Հավանական է, որ իշխանությունը նման քայլի է դիմում գնալով ավելի մեծ թափ ստացող արտագաղթը կանխելու և բնակչության թիվը կառավարելի պահելու նպատակով։ Իսկ որ արտագաղթելու ցանկություն ունեցողների քանակը անընդհատ աճում է, կարելի է համոզվել անգամ շրջապատի մարդկանց հարցուփորձ անելով։
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան արդեն եկել է և այն շատ կոնկրետ արտահայտություն է գտնելու հեղափոխական իշխանությանը ձայն տված Հայաստանի Հանարապետության հպարտ քաղաքացու անձնագրում։
Երկու տարով անձնագիրը կլինի նոր Հայաստանի անփոխարինելի բրենդը։ Նիկոլ Փաշինյանը որպես այդ բրենդի առաջին շահառու կարող է հրապարակավ փոխել անձնագիրը՝ վերցնելով նորը՝ 2 տարով։ Դրանից հետո հերթը կհասնի մյուսներին։ Վայելեք սպասվող պահը, տղանե՛ր և աղջիկնե՛ր։

Հայկ Դավթյան

դիտվել է 5572 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am