Ռուս հայտնի բիզնես-լեդին սրսկումից հետո մահացել է մերսման սեղանին
Կրասնոյարսկում ցավազրկող սրսկումից մերսման սրահում մահացել է «Հյուրասիրության սիբիրյան ասոցիացիա» ոչ կոմերցիոն գործընկերության նախագահ Մարինա Բեզֆամիլնայան: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Վլադիմիր Վլադիմիրովը, տեղեկացնելով. «Զանգել է ամուսնուն, մերսման ժամանակ ցավազրկող սրսկում են արել, և նա սեղանին մահացել է: Ոչինչ չեն կարողացնել անել: Ահավոր է»,- գրել է սոցիալական կայքի իր էջում Վլադիմիրովը: Կինը 57 տարեկան էր:
