Սյունիքի դասը Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

 

Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում և Դիլիջանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ուսուցողական դաս են և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։
Գորիսում հաղթել է ընդդիմության թեկնածու, այս պահին բանտում գտնվող, Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Առուշանյանի ստացած ձայների թիվը կրկնակի գերազանցել է իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի ձայներին։
Գյումրիում առաջին տեղում Բալասանյան դաշինքն է, որը ևս ոչ իշխանական ուժ է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ երկրորդն է։ Մեղրիում ևս իշխանության թիմը պարտվել է։ ՔՊ-ն հաղթել է միայն Դիլիջանում, Տեղում և Տաթևում։
Փաստացի առավել խոշոր համայնքներում իշխանությունը պարտվել է։ Սա այն դեպքում, երբ ընդամենը 4 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությունը տարել էր հաղթանակ։
Սյունիքը՝ մասնավորապես Գորիսը, շատ կոնկրետ մերժեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հստակեցնելով իր վերաբերմունքը պետական քաղաքականության հանդեպ, որը հատկապես Սյունիքում արտահայտվում է տարածքային զիջումների հետևողական գործընթացով։
Իշխանության մանիպուլացիան, թե 44 օրյա պետարազմում պարտությունն այլընտրանք չուներ, որ կատարվածի համար ավելի մեղավոր են նախկինները, քան թե պատասխանատու են իրենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ըստ էության աշխատեց։ Այսօր արդեն ակնհայտ է Սյունիքի հանձնման փաշինյանական պայմանավորվածությունը, որի իրագործման կարմիր գիծն անցնում է Գորիս-Կապան մայրուղով։ Այս մայրուղու վերահսկողությունը օրվա իշխանությունը ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց վերապահեց Ադրբեջանին։ Իրենց ձայնը տալով Առուշ Առուշանյանին՝ գորիսեցիները շատ հստակ ուղերձ հղեցին Փաշինյանին, որ իրենք չեն պատրաստվում համակերպվել Գորիս-Կապան մայրուղին, Որոտանը և այլ բնակավայրերը թշնամուն հանձնելուն՝ խորհրդային միության սահմանների անվան տակ՝ անկախ այն բանից, թե Նիկոլ Փաշինյանը ում հետ ինչ է պայմանավորվել։
Իշխանական որոշ խամաճիկներ արդեն սկսել են հայտարարություններ անել, թե տեղի ունեցածը ժողովրդավարության դրսևորում է․ Նոր Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և Առուշանյանի հաղթանակը վկայում է օրվա իշխանության ժողովրդավար լինելու մասին։
Իրականում սա սովորական մանիպուլացիա է, հակառակ պարագայում իշխանությունը կարող էր նույնքան ժողովրդավար լինել նաև ԱԺ ընտրության ժամանակ և թույլ տալ, որ խորհրդարանում հայտնվեր ոչ թե երեք, այլ օրինակ չորս քաղաքական ուժ։ Հատկապես Գորիսում ՔՊ-ի պարտությունը իսկական ապտակ է իշխանության համար, որովհետև Գորիսն ակնհայտ անհամատեղելիություն ունի Նիկոլ Փաշինյան երևույթի հետ, և սա կոնկրետ Փաշինյանը շատ լավ է հասկանում։
Գորիսի ընտրությունը ուսուցողական նշանակություն ունի նաև ընդդիմության համար, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացավ այնքան քվե, որքան աշխատել էր և որքանով որ կարողացել էր առերեսվել Հայաստանում գոյություն ունեցող փաստացի իրականության հետ։
«Առուշանյան դաշինքը» ապացուցեց, որ երբ առաջին պլանում ազգայն ինքնության և ինքնապաշտպանության դրոշն է, ՀՀ քաղաքացին կատարում է ողջամիտ ընտրություն։ Ի վերջո, գոյություն ունի ինքնապաշտպանական բնազդ և գոյության պայքարի առաջնահերթություն, որը գորիսեցիները ի ցույց դրեցին՝ ընտրելով սյունաց հողը խրամատից պաշտպանող Առուշ Առուշանյանին։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3720 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am