Բալասանյանի եւ իշխանությունների միջեւ գործարք կկայանա՞, թե ՔՊ-ն կդառնա ընդդիմություն

Կիրակի Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարած «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։
Թե ով կլինի Գյումրու հաջորդ քաղաքապետը և որ կուսակցությունից, այս պահին հստակ չէ։ Ենթադրվում է, որ քաղաքական ուժերը կսկսեն կոալիցիա կազմելու բանակցություններ, սակայն գոնե այս պահին նրանք չեն շտապում խոսել այդ մասին, բացառությամվ Արա Զոհրաբյանի, ով բացառել է Քաղպայմանագրի հետ կոալիցիան:
Առաջիկա օրերին Գյումրիում բախտորոշ զարգացումներ են սպասվում, առաջատարը գործող համայնքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած Բալասանյան դաշինքն է, ինչը մեղմ ասած՝ մահացու հարված է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար: Բազում կուսակցություններ փոխած, կամ ինչպես Բալասանյանը կասեր՝ ճակատին հազար գիր ունեցող այս գործիչը փաստացի ավելի մեծ հեղինակություն է վայելում Գյումրիում, քան Նիկոլ Փաշինյանն ու իր թեկնածուն:
Գյումրիի արդյունքները խորհրդնշական են նաեւ այն առումով, որ երեք տարի առաջ Փաշինյանը հենց Գյումրիից սկսեց քայլարշավ-հաղթարշավը, հիմա Գյումրիով է մեկնարկում իր իշխանության ֆիասկոն:

Հոկտեմբերի 17-ի ընտրությունները թերեւս ապացուցում են, որ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի Գյումրիում ստացած քվեները իրական չեն, կամ լցոնել են, կամ էլ նկարել, կա նաեւ երրորդ տարբերակ, վերջին ընտրություններից հետո ընդամենը երկու ամսվա ընթացքում մարդիկ փոշմանել եւ ուղղել իրենց կատարած սխալը:

Այդուհանդերձ, Գյումրիում ոչ նախանձելի իրավիճակ է ստեղծվել գյումրեցիների եւ քաղաքի խնդիրների լուծման տեսանկյունից: Չնայած Բալասանյան դաշինքն է առաջատարը, բայց չի բացառվում իշխանությունը գործի դնի վարչական լծակները եւ շանտաժի լեզվով խոսի առաջատար ուժի հետ՝ նրանից խլելով քաղաքապետի պաշտոնը: Խնդիրն այն է, որ դիցուք Բալասանյան-ՔՊ դաշինքի դեպքում իմպերատիվ պահանջ չէ, որ քաղաքապետի թեկնածուն պետք է լինի առաջատար ուժից , ՔՊ-ն եւս կարող է թեկնածու առաջադրել, կամ հակառակ պարագայում քաղաքը թողնել առանց քաղաքապետի՝ հավերժ ձգվող խնդիրներով: Սա, իհարկե, այն պարագայում, եթե Զարթոնքն ու ՀՀԿ-ն եւ Բալասանյան դաշինքը չգան ընդհանուր հայտարարի եւ կոլիցիա չձեւավորեն՝ ՔՊ-ին մղելով ընդդիմադիր դաշտ:

Իսկզբանե խոսվում էր, որ Բալասանյանը գործարքի է գնացել իշխանության հետ եւ ընտրություններից հետո դաշինքն են կազմելու, սակայն հիմա, երբ առաջատարը ոչ թե ՔՊ-ն է, այլ Բալասանյան դաշինքը, արդյոք կգնան նման ինքնասպանության, թե կվերցնեն ամբողջ իշխանությունը:

Անի Սահակյան

դիտվել է 2389 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am