Զոհեր և վիրավորներ Մոսկվայում՝ տեղատարափ անձրևի հետևանքով
Մոսկվայում հունիսի 30-ին տեղացած տեղատարափ անձրևի և փոթորիկի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 22-ը՝ տուժել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, փոթորիկի հետևանքով հոսանքազրկվել է 300–ից ավելի բնակավայրեր, վնասվել են 100 մեքենա, 1200 ծառ, 47 բազմաբնակարան շենքերի տանիքները : Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 300 չվերթներ:
