Թուրքական և ադրբեջանական բանակները միաձուլված են. ՆԱՏՕ-ն Ադրբեջանում է

Ադրբեջանի նախագահը, թեև ժամանակ առ ժամանակ խոսում է ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, ադրբեջանական բանակը շարունակում է կատարելագործվել և զինվել:

Ադրբեջանցի զինծառայողներն ավարտել են Թուրքիայում «Լեռնային կոմանդոս» դասընթացը: Լեռնային կոմանդոսի դպրոցում և Թուրքիայի Իսպարտա քաղաքի կենտրոնական ուսումնական հրամանատարությունում կայացել է ադրբեջանական բանակի զինծառայողների ավարտական արարողությունը, որոնք մասնակցել են «Լեռնային կոմանդոս» դասընթացին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: Արարողության ժամանակ ելույթ ունեցածները շնորհավորել են դասընթացն ավարտած զինծառայողներին և մաղթել նրանց հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Շրջանավարտներին շնորհել են դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագրեր:

Իսկ ընդհանուր առմամբ՝ թուրքական և ադրբեջանական բանակները դրանք արդեն միասնական մեկ բանակ են: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան՝ Ադրբեջանում ունի ռազմական ներկայություն, դա ՆԱՏՕ-ի չափանիշներին համահունչ բանակ է:

Ու որքան էլ Մոսկվան ընդդիմանում էր նախկին խորհրդային միության հանրապետություններում ՆԱՏՕ-ի ներկայությանը՝ Ադրբեջանում այդ ներկայությունը փաստ է, Ռուսաստանի համար բխող բոլոր հետևանքներով:

Ի դեպ, հոկտեմբերի վերջին Հռոմում սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպմանն ընդառաջ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է մնում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը: Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականի սյունակագիր Լորա Պիտելն իր հոդվածում անդրադարձել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական համակարգերի առք ու վաճառքի հարցում առաջացած տարաձայնություններին: Պիտելը գրում է, թե Թուրքիայի՝ մարտական ինքնաթիռների պահանջը նախագահ Բայդենին փակուղու մեջ է դրել:

2019-ին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: Թուրքիան մինչ օրս չի ստացել գնված շուրջ 100 կործանիչները՝ փաստորեն մնալով առանց նոր սերնդի այս մարտական ինքնաթիռների: «Թուրքիան նպատակ ունի ստեղծել սեփական արտադրության կործանիչներ: Բայց քանի դեռ այդ ծրագիրը հեռավոր ապագայի հարց է, Թուրքիան ձգտում է այդ բացը լրացնել գոնե F-16 համակարգեր գնելով»,- նշում է հոդվածագիրը:

Պատահական չէ, որ անցած շաբաթ Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Reuters-ի փոխանցմամբ` միլիարդավոր դոլարներ գնահատվող գործարքը դեռ ուսումնասիրվում է Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Միացյալ Նահանգների վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական S-400-ի գնման հետ, և չի բացառվում, որ նույնիսկ գործարքի հաստատման դեպքում Կոնգրեսը կարող է արգելափակել այն:

«Այս նոր գործարքը երկու կողմի համար էլ շահավետ է. Թուրքիան կարող է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը այն ժամանակ, երբ հարևան Հունաստանը ֆրանսիական Rafale և ամերիկյան F-35-ով է զինվում: Թուրքիայի գնած S-400 համակարգերն ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչների համար վտանգ են ներկայացնում, իսկ ահա ավելի հին F-16-ի դեպքում նման խնդիր չի առաջանա: ԱՄՆ-ն կարող է մեծ շահույթ ստանալ այս գործարքից, միևնույն ժամանակ մեղմել լարվածությունը արևմտյան դաշնակիցների հետ, որոնց անհանգստացնում է ռուս-թուրքական մերձեցումը»,- գրում է Պիտելը:

Հոդվածագրի կարծիքով` եթե Բայդենի վարչակարգը F-16-ի գործարքի հարցում պաշտպանի Էրդողանի շահերը, Թուրքիան միևնույն է` չի հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերական համագործակցությունից: Թուրքիայի նախագահը իր այս դիրքորոշման մասին վերջերս խոսել էր CBS News-ին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, թե ոչ ոք չի կարող միջամտել պաշտպանական համակարգերի գնման հարցում Անկարայի որոշումներին: «Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը որոշի հրաժարվել Թուրքիային F-16 վաճառել, ապա սա նոր պատրվակ կլինի Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների խորացման համար: Այս սցենարը ցանկալի չէ նաև Թուրքիայի համար, քանի որ իր հետ կբերի ամերիկյան նոր պատժամիջոցներ և կվնասի թուրքական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը»,- նշում է Financial Times-ի սյունակագիրը:

Էրդողանը պնդում է՝ ռուսական S-400-ների ձեռքբերումը Թուրքիայի համար կարևոր է: Նա չի բացառում՝ եթե Թուրքիան այլ ելք չունենա, ապա կարող է այս բացը լրացնել` գնելով ռուսական կամ չինական կործանիչներ: 2019-ին Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավիաշոու դիտելիս Էրդողանը հետաքրքրվել էր ռուսական СУ-57 կործանիչներով: Արևմուտքում անհանգստացած են, որ Էրդողանը կարող է իսկապես լուրջ քայլեր կատարել այս հարցում:

«Կառնեգի» հիմնադրամի եվրոպական գրասենյակի փորձագետ Մարկ Պիերինին, գրելով ռազմական ոլորտում Էրդողանի վարչակարգի քաղաքականության մասին, նշում է, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող միաժամանակ երկու ճամբարում գտնվել՝ այդպիսով վտանգելով երկրի կայունությունը« «Թուրքիան մեծ ռիսկի է գնում և ստիպված է ցավոտ ընտրություն կատարել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1607 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am