Վայոց ձորում վթարից մահացածները հարս և սկեսուր են. երեխային տեղափոխում են Երևան
Արդեն հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա երկու զոհ և ութ վիրավոր: Եղեգնաձորի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ վիրավորների մեջ կան Իրանի քաղաքացիներ: «Քաղաքացիներից մեկի մահացել է հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: Վիրավորներից մեկն ազգությամբ հայ է»,-armlur.am-ին հայտնեցին ԲԿ-ից: Հիվանդանոցից նաև հայտնեցին, որ ութ տուժածներից ամենածանրը վարորդի վիճակն է: Տուժածներից 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան: Մահացածները եղել են «Օպել» մակնիշի մեքենայում. նրանք հարս ևսկեսուր են եղել, մեքենայի մեջ եղել են նաև երեխան և տղամարդ: Վերջիններս Երևան տեղափոխվողներն են:
