Կարեն Կարապետյանի ժիլետը՝«պատուհաս» կառավարության անդամների գլխին
Կարեն Կարապետյանը,վարչապետ նշանակվելուց հետո նոր ոճ բերեց ,ինչը սկսեցին ակտիվ քննարկել գրեթե բոլոր լրատվամիջոցները: Յուրաքանչյուր հանդիպմանը նորանշանակ վարչապետը ներկայանում էր նոր կոստյումով,նոր ժիլետով,պարտադիր հանում պիջակը.սա դարձել էր նրա գործելակերպի անբաժանելի մասը: Իհարկե կառավարության անդամների մի մասը սկսեցին կրկնօրինակել նրան,որոշներն էլ հրաժարվեցին այն ժիլետներից ,որոնք մինչ այդ ունեին և կրում էին՝կողքինների աչքին քնողի դերում չհայտվելու համար:
