Ու՞մ է նվիրում Առուշ Առուշանյանն իր հաղթանակը. Մենուա Հովսեփյան (video)
Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, այս հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին։ Այս մասին «Առուշ Առուշանյանի» շտաբում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Հովսեփյանը շտաբում հայտնեց Առուշ Առուշանյանի ու նրա ղեկավարած դաշինքի հաղթանակի մասին։ Նրա խոսքով` Առուշանյանի օգտին են քվեարկել 10 400 քվեարկողից 6256-ը։ Առուշ Առուշանյանը, նախնական տվյալներով, կրկնակի ձայներով առաջ է անցել իշխանական թեկնածուից։
