Հլա մի հատ ասա՝ պուուու

Արդարադատության նախարարությունը որոշել է պարզաբանել, թե ինչու որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը։

Պատճառը, ըստ արդարադատության նախարարության, հետևյալն է ․<<Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից>>:

Այս տեքստը զետեղված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էջում։ Խոստովանենք՝ սա ոչ թե պարզաբանում է, այլ ուղղակի շեդեվր։ Փաստորեն ՀՀ օրենսդրության պահանջները չեն տարածվում որոշ մարդկանց վրա, չնայած որ մարդկության հայտնի բոլոր միջազգային փաստաղթերում, ինչպես նաև ՀՀ սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է․ <<Բոլորը հավասար են օրենքի առաջ>>։ Ինչպես հայտնի է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Աշխատանքային օրենսգրքում» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել։ Նախատեսված օրենսդրական փոփոխություններով՝ պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

Բացառություն են կազմում Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, վարչապետը, համայնքի ղեկավարն ու համայնքի ավագանու անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորը, անկախ պետական մարմնի անդամը, ինքնավար մարմնի անդամը, Վիճակագրության պետական խորհրդի անդամը, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորը, գլխավոր դատախազը։ Նախ՝ եթե չեն կարող ազատվել, քանի որ ընտրված են, ապա հաշվի առնելով, որ օրենքի չիրագործումը, առաջ է բերում որոշակի հետևանքներ, ապա պետք է առաջնորդվել ընդհանուր կարգավորումներով։ Ի վերջո ի՞նչ տարբերություն, ընտրված պաշտոնյան հրաժարվում է պատվաստվել, թե, օրինակ, վճարել կարմիր լույսի տակով փողոցն անցնելու տուգանքը, կամ էլ հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո պատասխանատվություն կրելուց։

Հետաքրքիր է․ բացի Հայաստանից՝ աշխարհի ո՞ր երկրում կա նման պրակտիկա, որ բոլորը պարտավոր են պատվաստվել՝ բացի վերը թվարկված պաշտոնյաներից։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ժամանակին հավանաբար այս նույն տրամաբանությամբ էլ մարդու իրավունքների պաշտպանությամբ էր զբաղվում, դրա համար էլ նրա երբեմնի հովանավորը նրան ուղարկեց այնտեղ, որտեղից եկել են այսօրվա հեղափոխական իշխանությունները։ Այս մարդը առ այսօր չգիտի՝ կան բազմաթիվ կարգավորումներ, որոնցով կարելի է պարտադրել պատգամավորին, վարչապետին ու վերը թվարկված բոլոր պաշտոնյաներին հանձնել թեստ, պատվաստվել և այլն։ Հակառակ պարագայում նրանց մուտքը աշխատավայր ուղղակի պետք է արգելել, ինչպես որ դա արվում է ՀՀ մյուս քաղաքացիների դեպքում։

Իրականում այս պարզաբանման բովանդակությունն այնքնան այնլուրջ է, որ չարժեր դրան անդրադառնալ։ Բայց մյուս կողմից՝ ախր այս խելքի տեր կառույցը դատավորների վեթինգով է զբաղվելու։ Դասականը կասեր՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4306 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am