Անբարենպաստ եղանակ՝ Մոսկովյան շրջանում. Կա մեկ զոհ (Տեսանյութ)
Մոսկովյան շրջանում անբարենպաստ եղանակի հետևանքով մեկ մարդ մահացել է: Տղամարդը մահացել է կայծակի հարվածի հետևանքով:կա ևս մեկ տուժած: Նրա վիճակը գնահատվում է ոչ ծանր:Փոթորկի հետևանքով Մոսկվայում առանց էլեկտրամատակարարման էր մնացել 4400 մարդ: Հետաձգվել է 450 ավիաչվերթ, չեղարկվել՝ 41-ը, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, 2-ը՝ չեղարկվել:«Շերեմետևոյում» հետաձգվել է 270 չվերթ, չեղարկվել՝ 39-ը:Առցանց չվատախտակների համաձայն՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 1 չվերթ;Օդերևութաբաններն անբարենպաստ եղանակ կանխատեսում են նաև հանգստյան օրերին:
