Լավ չեք ապրելու, Սերգո ջան, բայց կարևորը՝ ապագան եկել է

Հայաստանի սպառողական շուկայում ռեկորդային գնաճ է գրանցվել։ Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել՝ 8.9 տոկոս գնաճ, որն ամենաբարձրն է վերջին տարիների վիճակագրության մեջ ։ Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 15.4 տոկոս: Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 տոկոսով թանկացել է միսը, 9.5 տոկոսով՝ հացը, հացաբուլկեղեն և ձավարեղենը։ Կաթնամթերքը, պանիրը և ձուն նույնպես թանկացել են 10 տոկոսով։ Առաջին սպառման ապրանքներից թանկացել են նաև յուղերի և ճարպերի ապրանքախմբում գտնվող սննդատեսակները՝ բուսական յուղը, կարագը, որոնց գնաճը կազմել է 27.1 տոկոս: Շաքարը, մեղրը, օշարակներն ու շոկոլադը թանկացել են 16.2 տոկոսով: Թանկացումների ռեկորդակիրը բանջարեղենն է, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրել է 64.5 տոկոս գնաճ, փոխարենը մրգերը գնանկում են արձանագրել՝ բայց ընդամնեը 3 տոկոսով:
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները ևս աճել են՝ 9.3 տոկոս: Միաժամանակ առնավազն12.4 տոկոսով թանկացել են նաև հագուստի և կոշիկի գները։
Սա այն դեպքում, երբ այս տարի՝ 2021 թվականին թոշակներն ու աշխատավարձերն ընդհանրապես չեն բարձրացել։
Սպառողական զամբյուղը երեք բաղադրիչ ունի:
Սպառողական զամբյուղի մեջ առաջին հերթին մտնում է պարենային զամբյուղը: Այնուհետ ոչ պարենային ապրանքները՝ հագուստ, կոշիկ, դեղեր, ավել, սանիտարական միջոցներ, սուրճ, այլ ըմպելիք: Եվ երրորդ՝ կոմունալ, տրանսպորտային ու մշակութային միջոցառումներ:
Ըստ այդմ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով,կազմել է 70 հազար 44 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37 հազար 861 դրամ` ամսական կտրվածքով:

Մինչդեռ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ինչը նշանակում է, որ նվազագույնով վարձատրվողները անգամ կենասական առաջնային հարցերի և սննդի հարցը չեն կարողանալու լուծել։
Որպես պարզաբանում նշենք, որ դեռևս 2004 թվականին ընդունված ՀՀ կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքով սահմանված է, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղը մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների և ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակն է։
Իսկ կենսաապահովման նվազագույն բյուջեն այս քանակն ապահավելու համար պահանջվող գումարն է։ Ի սկզբանե այս օրենքի ընդունման հիմնական նպատակն մեկն է եղել՝ հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը։
Մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ` մինչև հունիսի 30-ը` կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, և հրապարակվում:
Ակնհայտ է, որ հրապարկված սպառողական զամբյուղի և նվազագույն կենսաբանական զամբյուղի տվյալներն արդեն ժամանակավրեպ են։ Մի խոսքով՝ Փաշինյանի ասած ապագան եկել է և ոչ ոք լավ չի ապրելու / ականջդ կանչի Սերգո Երիցյան-խմբ․/։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5844 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am