Ներիշխանական բազառ. ինչ է խոստացել Փաշինյանն Ավինյանին

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, մասնավորապես, Սյունիքի համայնքներում իշխանությունը կենաց-մահու պայքար է տանում իշխանությունը վերցնելու եւ Սյունիքը զավթելու համար: Հասկանալի է, որ մարզն այժմ առավել քան ստրատեգիական նշանակություն ունի եւ իշխանությունների համար հույժ կարեւոր է, որ իրենց լիակատար իշխանությունը հաստատվի եւ Սյունիքը սակարկելիս խոչընդոտների չհանդիպի: Շուրջ մեկ ամիս շարունակ մենք լսում ենք, թե ինչպես է իշխանությունն այստեղ կենտրոնացրել ողջ ներուժը: ԱԺ պատգամավորներից մի քանիսը, առանցքային ՔՊ-ականները դուրս չեն գալիս Սյունիքից, իսկ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից օրերս մեկ միլիարդ դրամ հատկացրեց, որը սոցիալական օգնության անվան տակ ընտրակաշառք կբաժանվի սյունեցիներին:

Մենք լսում ենք, թե ինչպես է մարզպետը վարչական լծակները գործադրում հանուն իշխանական թեկնածուների հաղթանակի, սպառնում են պետական եւ մասնավոր հաստատությունների աշխատակազմերին ներկա գտնվել թեկնածուների քարոզարշավին, ապաեւ ընտրել նրանց: Եւ չնայած գործադրված ջանքերի Գորիսում իշխանության քարոզարշավի եզրափակումը խայտառակ պատկեր ուներ: Գգորիսի կենտրոնական հրապարակում առավելագույն հարյուր մարդ էր հավաքվել ՔՊ թեկնածու Վլադիմիր Աբունցի հանրահավաքին: Մի քանի տասնյակը Երեւանից ժամանած իշխանականներն էին՝ պատգամավորներ եւ առհասարակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ: Թեեւ ՔՊ խմբակցության ղեկավար, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Նիկոլ Փաշինյանի ոճում ելույթ ունեցավ, անգամ լեքսիկոնը, բառերն էին նույնը, բայց դա հավելյալ զանգված չհավաքեզ հրապարակում: Քանզի ակնհայտ է, որ ի տարբերություն ՀՀ այլ մարզերի, սյունեցին հասկացել է, թե ինչ աղետ է բերել այս իշխանությունն իր գլխին եւ նրա մնալը ինչի կարող է հանգեցնել: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մարզում իբր ՔՊ հաղթանակին, ապա սրա մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Բանակը քվարկել է Սյունիքում , բացի դա իշխանությունն այստեղ մասսայական լցոնումներ է կատարել, սակայն ամեն բան դեռ կորած չէ, համայնքային ընտրությունները հեշտ չի լինելու կեղծել, եթե սյունեցին մինչեւ վերջ պայքարի իր քվեի համար, անշուշտ, հասկանալի է, որ իշխանության հույսը կեղծելն է, հակառակ դեպքում ազատության մեջ կթողնեին հիմնական մրցակից Առուշ Առուշանյանին, ով կմոբիլիզացներ ամբողջ ուժերը եւ կփորձեր կանխել, վերահսկել իրավիճակը:


Ինչեւէ, ՔՊ եզրափակիչ հանրահավաքին հատկապես ուշագրավ էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտնությունն ու ելույթը: Խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններին Ավինյանը չընդգրկվեց խորհրդարանի ցուցակում, ապա հարցազրույց տվեց եւ մոտավորապես ասաց, որ ինքը չի կարող լինել մի իխանության հետ, որտեղ բիզնեսը քաղաքականությանն է սերտաճում, ակնարկը ՔՊ ցուցակում, իսկ այսօր արդեն խորհրդարանում հայտնված հայտնի գործարարին էր ուղղված, որն ըստ լուրերի պետք է գործադիր տեղափոխվեր, նշանակվեր փոխվարչապետ, կամ էլ Երեւանի քաղաքապետ:


Վերջին ժամանակներում մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ավինյանը եւս հավակնում է քաղաքապետի պաշտոնին: Հիմա վերջինիս՝ իշխանության հետ մնալը առնվազն տարօրինակ է այն առումով, որ հայտնի գործարարը խորհրդարանում է, կնշանակի Ավինյանը Նիկոլ Փաշինյանից ինչ-որ բան է պոկել՝ ընտրություններից առաջ նրան ընդդիմանալով, ըստ ամենայնի Փաշինյանը որոշել է հենց նրան նշանակել քաղաքապետի պաշտոնում , այդ պատճառով էլ նա չի խզել կապը կուսակցության հետ, ավելին, հիմա էլ ակտիվ ներգրավված է ՏԻՄ ընտրապայքարին:

Անի Սահակյան

դիտվել է 3066 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am