Որտե՞ղ է «թաղված շան գլուխը»

«Փաստ» օրաթերթի հունիսի 20–ի համարում անդրադարձել էինք դեղատներում վաճառվող «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս» (NUTRICIA Nutrilon ProNutra+) մանկական կերի տուփի վրա առկա գրություններին` նշելով, որ այն բավականին կասկածելի դրվագներ է պարունակում: Հոդվածն առաջին հերթին նպարակ ուներ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել տուփերի մակնշմանը ու հատկապես ադրբեջանական ֆեյսբուքյան «ֆան ակումբի» գովազդին: Մեր հարցերի պարզաբանումները ստանալու համար դիմել էինք նաև մանկական կերը ներմուծող «Սլավ Գրուպ» ընկերությանը, նույնիսկ փոխանցել էինք կոորդինատներ, սակայն մինչ օրվա աշխատանքային ժամի ավարտը ընկերությունից այդպես էլ որևէ պատասխան չստացանք: Դիմեցինք նաև այլ պետական կառույցների, հասկանալու համար, թե ով որ չափով է պատասխանատու մանկական կերի որակի, մակնշման և այլ խնդիրների համար: Զուգահեռաբար ՍԱՊԾ մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածեց, թե նշված մանկական սննդամթերքը լեհական «Օպոլե» գործարանում է արտադրվել, Հոլանդիայի պատվերով և հոլանդական տեխնոլոգիայով, որի մասին տուփի վրա կա նշում: Քանի որ մանկական կերը Հայաստան էր ներկրվել երրորդ երկրից, ուստի շարունակելով ուսումնասիրությունները, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք այն գրանցված է ԵԱՏՄ միասնական ռեեստրում, քանի որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն երրորդ երկրից Հայաստան կամ ԵԱՏՄ անդամ այլ երկիր ապրանք ներկրելու ժամանակ, ԵԱՏՄ միասնական ռեեստրում պետք է ներկրվող ապրանքատեսակի տվյալ խմբաքանակի մասին գրանցում լինի: ՍԱՊԾ մամուլի քարտուղարը թեև մեզ տրամադրեց միասնական ռեեստրում առկա «Օպոլե» բառով որոնման լինքը, սակայն այնտեղ «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս»– մասին որևէ տեղեկություն չհաջողվեց գտնել: Ինտերնետ ռեսուրսում ինքնուրույն շարունակելով փնտրտուքները ֆիքսեցինք նաև, որ միայն «Նուտրիլոն» բառի որոնման արդյունքում բավականին տեղեկություններ են հայտնվում, սակայն մանկական կերի մեզ հետաքրքրող «վերնագրով» որևէ նշում այնուամենայնիվ՝ չկա: Ի դեպ, ՀՀ կառավարության 2016 թ–ի դեկտեմբերի 22–ի N 1339 – Ն որոշման համաձայն երրորդ երկրներից պարենային արտադրանք Հայաստան ներկրելու թույլտվություն ստանալու և այն ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցելու պարտականությունը հանձնարարվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Մեր կարծիքով, որոշման ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում պետք է որ ՍԱՊԾ–ն բավականին սննդատեսակների, այդ թվում նաև նշված մանկական կերի մասով դիմած լիներ ԵԱՏՄ պատկան կառույցներին և հարցի իրեն վերաբերող գործառույթն իրականացներ, սակայն մինչ օրս ՍԱՊԾ–ին չի հաջողվում նշված մանկական սննդի ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինելու մասին հստակ տեղեկությունները մեզ ներկայացրել: Ի դեպ, «Փաստը» նաև պաշտոնական հարցում է ուղարկել, որին պատասխանելու սահմանված ժամկետը դեռ չի սպառվել: Նշենք նաև, որ «Փաստ» օրաթերթի հունիսի 20–ի «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս»–ի մասին անդրադարձի կապակցությամբ ասուլիս էր կազմակերպել նաև «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերությունը: Ասուլիսին թեև հրավիրված էին բավականին լրատվամիջոցներ, սակայն ներկա էին միայն երեքը՝ որոնցից մեկը մեր ներկայացուցիչն էր, ով նաև նշյալ հոդվածի հեղինակն է: Ասուլիսի ժամանակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը սկզբում հնչեցրեց «Փաստ» օրաթերթի հողվածի պատասխանը, ներկայացրեց նաև բազում թղթեր ու փաստաթղթեր, սակայն այդպես էլ չկարողացավ ներկայացնել այն, ինչն այսքան ժամանակ փնտրում ենք՝ ԵԱՏՄ միասնական ռեեստրում «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս» 1,2,3 ապրանքատեսակների ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինհելու պաշտոնական լինքերը: Ի դեպ, լրատվամիջոցներին ներկայացված հայերեն մակնշման և մանկական կերի օգտագործման եղանակների մասին հայերեն մակնշման օրինակներում նույնպես չկա մեզ հետաքրքրող ապրանքի անվանումը: Մի դեպքում նշված է «Նուտրիլով կոմֆորտ», իսկ մյուս դեպքում՝ «Նուտրիլով Պրե», որը կարող է լրագրողական հետաքննությունը շարունակելու նոր առիթ հանդիսանալ: Ներկայացնում ենք «Սլավ Գրուպի» հերքման պաշտոնական պատասխանը «Փաստ» օրաթերթին 1. Անհապաղ հերքել «Փաստ» հասարակական–քաղաքական օրաթերթի 2017 թ. հունիսի 20–ի թիվ 109 (146) համարի 1–ին էջում հրապարակված և www.past.am կայքում 2017 թ. հունիսի 20–ին, ժամը 11:44–ին տեղ գտած՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի ներկրած մանկական կերը ադրբեջանական հետքեր է պարունակում» հոդվածի (հեղինակ՝ Արմինե Գրիգորյան) այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի ներկրած մանկական կերը ադրբեջանական հետքեր է պարունակում»: 2. Հրապարակել «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի հետևյալ պատասխանը. ««Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի կողմից ՀՀ ներմուծված մանկական կերը, ինչպես նաև նախկինում ՀՀ ներմուծված այլ որևէ ապրանք չի պարունակել և չի պարունակում ադրբեջանական հետքեր: Ավելին՝ անդրադառնալով վիճարկվող հրապարակման յուրաքանչյուր հատվածին, պաշտոնապես հայտարարում ենք, որ. 1. «Սլավ Գրուպ» ընկերությունն «աճպարար գործարար» չէ և երբեք չի փորձել մոլորեցնել հասարակությանը՝ քողարկելով իր կողմից ներմուծված ապրանքների ծագման երկիրը, 2. «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ՀՀ ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերը միանգամայն զուրկ է «ադրբեջանական հետքերից», 3. Չկա որևէ «հավանականություն», որ Ընկերության կողմից ՀՀ ներմուծված վերը նշված մանկական կերը «արտադրվել է Ադրբեջանի պատվերով, կամ այդ ֆիրմայի ապրանքը շփոթեցնելու աստիճան նմանեցված է նույնանուն եվրոպական արտադրանքին և կեղծվել է հենց Ադրբեջանում», 4. «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ՀՀ ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերը «կասկածելի ծագում ունեցող մանկական կեր» չէ և այն «հայտնվել է հենց հայկական շուկայում» միանգամայն օրինական և իրավաչափ ճանապարհներով՝ հատելով ԵԱՏՄ մաքսային սահմանը, 5. Հակառակ հոդվածում առաջ քաշվող, ավելի ճիշտ՝ հոդվածում սերմանվող կասկածների, ապրանքը «փորձաքննության է ենթարկվել» ԵՏՄ ՍԱՊԾ կողմից, որի վերաբերյալ 24.03.2017 թ. տրամադրվել է «Անասնաբուժական սերտիֆիկատ», որն աներկբա հաստատում է «Nutricia Nutrilon» մանկական կերի ծագման երկիրը՝ Լեհաստան, 6. «Մերոնք», այսինքն՝ «Նուտրիցիա» ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Սլավ Գրուպ» ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, համապատասխան մաքսազերծման եղանակով, «Nutricia Nutrilon» մանկական կերը ԵԱՏՄ մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել երրորդ երկրից, և ոչ թե հոդվածում մատնանշված՝ «ինչ–որ ճանապարհով ներկրել են Ադրբեջանից»: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am