Ինչպես հայտնվել Ալիևի «սև ցուցակում»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Ստեփանակերտ էր այցելել իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: Ավանդույթի համաձայն, Բաքուն չի հապաղել մեծ աղմուկ բարձրացնել, բանը հասել է քաղաքագետի անձը վիրավորելուն, նրա հասցեին լուտանքներ տեղալուն, ձեռքի հետ էլ նրան հայտնի «սև ցուցակում» ներառելուն: Այդ առթիվ քաղաքագետը հոդված է տպագրել Regnum կայքում, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: Երևան այցից հետո շատ զարմացա, երբ տեղեկացա, որ մեծ հանդիսությամբ հարևան Ադրբեջան է այցելել Ալեքսանդր Պրոխանովը: Տեղի հասարակական գործիչների հետ զրույցի ընթացքում նա բացահայտ կերպով կոչ է արել պատերազմել, հայկական վերահսկողությունից ազատել Շուշին և այլ տարածքներ: Նույն այդ Պրոխանովը մի քանի տարի առաջ Ադրբեջանի բնակիչներին անվանում էր «անպետք ոչնչություններ», իսկ հայերին երկինք էր բարձրացնում. «Այդ հակամարտության մեջ հայերը ցուցաբերել են տոկունություն, կամք, կիրք, պատմական հիշողություն: Իսկ ադրբեջանցիները փախել են: Նրանք չունեին բանակ, նրանք ոչնչացված էին, անպետք ոչնչություն էին, նրանց պաշտպանության նախարարը հիմար էր ու տխմար»: Հենց այդպես ուղիղ էլ ասել էր ռուսական Առաջին ալիքով: Պրոխանովին ընդունել էին նախագահ Ալիևը և նրա տիկինը: Խորհրդականները չէին կարող չիմանալ ադրբեջանցիների հասցեին Պրոխանովի վիրավորական խոսքերի մասին: Չէին կարող չիմանալ, որ Պրոխանովի լուսանցքային թերթը, որը երկար տարիներ ֆինանսավորում էր Բերեզովսկին, սերմանում էր ազգային ատելություն և հրապարակում ֆաշիստական ուղղվածություն ունեցող հեղինակների հոդվածներ: Ցավալի է ու տարօրինակ… Ադրբեջանի նախագահն ու նրա թիմը հաճախ են խոսում ահաբեկչության դեմ պայքարի կողմնակից լինելու մասին: Գիտենք, որ երբեմն Ադրբեջանը դաժան հաշվեհարդար է տեսնում սեփական արմատականների հետ: Բայց այսօր ի՞նչ պետք է ասի նախագահական շքախումբը, որը չէր կարող չիմանալ այն մասին, որ Ալեքսանդր Պրոխանովը իրեն անվանում է «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչը Ռուսաստանում: Ապշանքս բազմապատկվեց, երբ ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ինձ ներառում են ինչ–որ «սև ցուցակում», ինչը ենթադրում է ընդհուպ մինչև քրեական հետապնդում: Իսկ պատճառն այն է, որ այցելել եմ Ստենափակերտ: Չեմ թաքցնի՝ «տոկուն, կամային ու կրքոտ» հայերը, եթե օգտագործենք Պրոխանովի խոսքերը, նաև հյուրընկալ ու կիրթ մարդիկ դուրս եկան, զուրկ ագրեսիվության ու ատելության որևէ նշույլից: Ոչ մի բանի հետ չհամեմատվող անվտանգության զգացում և հանգստություն փողոցներում, անկեղծ ժպիտներ ամենուր: Կարճատև այցիս ամբողջ ընթացքում գրեթե չեմ անդրադարձել հակամարտության թեմային, Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքիս: Միայն մեկ անգամ եմ բարեկամաբար արտահայտվել ադրբեջանցիների հասցեին: Ավելին, ինձ շրջապատող մարդկանցից որևէ մեկը չի փորձել խոսել ադրբեջանցիների մասին վիրավորական կամ արհամարհական տոնով, այնպես, ինչպես իրեն թույլ է տվել Պրոխանովը: Իմ նոր ընկերները հետաքրքրվում էին Իսրայելի փորձով, հարցնում Ռուսաստանում տիրող տրամադրությունների, ռուսական աշխարհի մասին: Այստեղ գնահատում են ռուսական խոսքն ու ռուսական մշակույթը: Ու ի՞նչ է ստացվում: Երկար տարիներ Ադրբեջանի նկատմամբ անփոփոխ բարյացակամ հայացքներ ունենալու համար ես հայտնվում եմ «սև ցուցակում», իսկ ադրբեջանցիներին բացահայտորեն նվաստացնող և վիրավորող հայտարարությունների համար Պրոխանովն արժանանում է նախագահի հանդիսավոր ընդունելության: Այս պատմությունը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ քաղաքական մեկ հանգամանք: Շատերի կողմից Ադրբեջանն ընկալվում է որպես Իսրայելի գրեթե դաշնակից: Գաղտնիք չէ, որ այնտեղից Իսրայելը նավթ է գնում, վաճառում է զենք և որոշ տեխնոլոգիաներ գյուղատնտեսության ոլորտում և ոչ միայն: Հասկանալի է, որ Բաքվի ու Երուսաղեմի համագործակցությունը Հայաստանի դեմ չէ, բայց նաև հօգուտ նրա չէ: Միջազգային այդ բարդ վիճակում Ադրբեջանի նախագահը բարձր մակարդակով ընդունում է մի մարդու, ով հայտնի է դարձել Իսրայելի նկատմամբ իր բուռն թշնամանքով: Ալիևի խորհրդականները չէին կարող չհասկանալ, որ Պրոխանովի նման պերճաշուք ընդունելությունը վիրավորանք է Իսրայելի ու սեփական հրեական համայնքի նկատմամբ: Մի՞թե դա է թուրքա–ադրբեջանական քաղաքական մշակույթը: «Օտարների ու անհավատների» հետ շահավետ առևտրային հարաբերությունների հմուտ հաստատում, ինքնահաստատվելու անդադար փորձեր՝ ստորացնելու տարօրինակ փորձերի միջոցով, որոնք հաճախ հակասում են առողջ դատողությանը: Այդ դերում տեսել ենք Էրդողանին, երբ Գազայի հատված նավեր էր ուղարկում: Մի՞թե նույնը չի փորձում ապացուցել նախագահ Ալիևը, երբ ինձ ուղարկում է սևացածների, իսկ Պրոխանովին՝ արժանավորների ցուցակ: Փոքրիկ դրվագ քաղաքական առանձնահատուկ մշակույթից, որը արևմտյան սովորական քաղաքագետի համար անհասկանալի է…  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am