Այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել. Ռուբեն Մելիքյան (video)
Տարիներ առաջ հայտնի հանրային անձերից մեկի հետ բանավիճում էինք, թե որնէ ավելի առաջնային՝ ընտրական իրավունքը, թե արդար դատաքննության իրավունքը. Ես պնդում էի, որ առաջնայինը արդար դատաքննության իրավունքն է, որովհետեւ անկախ նրանից, թե ով է իշխանությունը, եթե դու ունենաս դատարան, որն իսկապես երաշխավոր է իրավական արժեքներին, քաղաքական իշխանությունները կգան-կգնան, բայց շատ մեծ վնաս չեն կարող տալ երկրին: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
