Աննա Դանիբեկյանի գաղտնի ու անհասկանալի քայլերը. Էրիկ Ալեքսանյան (video)
Որևէ այլ կարծիք չի կարող լինել, որ ՀՀ դատական համակարգն այսօր ունի առողջացման անհրաժեշտություն: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական այն դրույթը, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և արդարադատության իրականացմանը որևէ խոչընդոտ չի կարող լինել, կարծես մնացել է միայն գրավոր փաստաթղթի վրա, բայց դե ֆակտո գոյություն չունի:
