Կրեմլում Պուտինին բացատրո՞ւմ են դրությունն Արցախում

Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։ Արարատ Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

«Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա», - երեկ իր հերթին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Ադրբեջանը կոչ է արել սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Բայրամովը նաև համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։

Բանը հասավ նրան, որ երեկ ՀԱՊԿ-ի մակարդակով արձանագրվեց, որ ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ասել է. «ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով»: Նրա խոսքով՝ չնայած 2021թ. մայիսից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են եղել, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտում է նկատվում:

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ երեկ արձանագրում էր, որ Մոսկվան կողմ է եռակողմ համաձայնությունների բոլոր կետերի անշեղորեն իրականացմանը, որոնք 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև. «Մենք գտնում ենք, որ այդպիսով կստեղծվեն նշանակալից հնարավորություններ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերում»։
Ռուսական ակտիվության՝ Փաշինյան-Պուտին օրերս կայացած հանդիպման ֆոնին, պարզ էր, որ Բաքուն դիմելու է հերթական սադրանքի: Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ բացեցին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Ու սա տեղի ունեցավ ընդամենը մի քանի օր առաջ Արցախում ռուս խաղաղապահի ներկայությամբ քաղաքացիական անձի սպանությունից հետո:

Ադրբեջանը ստուգում է Մոսկվայի «վճռականության» աստիճանը, և կարելի է արդեն արձանագրել, որ Ադրբեջանն, այսպես ասած՝ «հաշվել» է Պուտինի «ատամները»:

Բաքուն շարունակելու է իր սադրիչ քաղաքականությունը, քանի դեռ չեն հաստատել ռուս խաղաղապահների մանդատը, նրանք կախման մեջ են պահում Ռուսաստանին, ու վստահ են, որ ռուսական կողմը կոշտ քայլերի չի դիմելու, չի դատապարտելու ադրբեջանական կողմի սադրանքները:

Մինչև ե՞րբ... Մինչև հաջորդ լայնածավալ բախումներն՝ արդեն հայկական մնացած Արցախի համար...

Հետևաբար, Մոսկվան կողմերի միջև ի՞նչ «կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտումների» մասին է խոսում... Ի՞նչ «նշանակալից հնարավորությունների» մասին է խոսքը՝ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար...

Ինչ-որ մեկը Կրեմլում ընդհանրապես բացատրո՞ւմ է Պուտինին դրությունն Արցախում և Արցախի շուրջ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3238 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am