Նիկոլ Փաշինյանն օրինականացրեց իր անձի պաշտամունքը

Հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի լուսանկարները պատերից հեռացրած իշխանության ներկայացուցիչները երեքուկես տարի անց իրենց աշխատասենյակներում պետական սիմվոլների կողքին փակցնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Շաբաթներ առաջ այն առաջինը նկատվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ , ամենամեծ քծող Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում։ Քոչարյանը, սակայն, միակ պատգամավորը չէ, ում գլխավերևում Փաշինյանի լուսանկարն է։ Շեֆին շուքի տակ բառի բուն իմաստո ապրում եւ աշխատում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տասնյակ պատգամավորներ, որոնք հրապարակավ խոստովանեցին այդ մադին: Խորհրդարանի իշխող մեծամասնության ներկայացուցիչները թեև վստահեցնոււմ էին, որ նկարը փակցնելու ցուցում չեն ստացել, ավելին դրանում վատ բան չեն տեսնում, քանի որ կախել են ոչ թե պետության եկավարի, այլ քաղաքական թիմի առաջորդի նկարը, սակայն շաբաթներ անց գաղտնիքը բացվեց եւ պարզ դարձավ, որ այնքան էլ պատահականորեն չէին բոլորը միաժամանակ լուսանկարը փակցրել իրենց աշխատասենյակներում:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում էլ է փակցված, քանի որ կարգն է այդպես։ «Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգեր կան։ Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, և այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը»,- նշեց նա։Սա, ինչ խոսք, նորություն է, քանի որ մինչ այս տպավորություն էր, կամ ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները հայտարարում էին, որ իրենց հայեցողությամբ են աշխատասենյակներում փակցնում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Հիմա պարզվում է, որ հենց Փաշինյանն է տվել նման դաբրոն,ավելի ճիշտ նա է պարտադրել եւ կառավարության նախաձեռնությամբ է պաշտոնյաներին պարտադրվում աշխատասենյակների պատերը զարդարել վարչապետի նկարով:
Մինչդեռ 2018-ի իրադարձություններից առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր խորհրդարանի ամբիոնից տարբեր առիթներով և ամենակոշտ հռետորաբանությամբ քննադատում Սերժ Սարգսյանի լուսանկարը պատերից փակցնելու պրակտիկան։
Իսկ հիմա Փաշինյանը փաստացի կառավարության որոշման մակարդակով է առաջ մղում սեփական անձի պաշտամունքը
Գուցե մարդկանց թվա, թե նկար կախելը փոքր խնդիր է երկրի անվտանգային մարտահրավերների ֆոնին, բայց հենց այս ճանապարհն է, որ տանում է դեպի ժողովրդավարական հիմքերի խարխլում։

Հիշեցնենք` կառավարության նախորդ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել էր, որ իր աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը։
Նախարարն ասել էր նաև, որ նայելով լուսանկարին` հիշում է, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ իր առաջ դրել է վարչապետը։ Փաստորեն կառավարության չինովնիկները բացառությամբ Ռուստամ Բադասյանի երեսպաշտ շողոքորթներ են եւ միայն ՊԵԿ ղեկավարն է ակնարկում, որ դա ոչ թե իր ցանկությամբ, այլ պարտադիր որոշմամբ է եղել:

Անի Սահակյան

դիտվել է 1099 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am