ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին (video)
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քայլեր է իրականացնում՝ պարզելու Մարտակերտի շրջանում ադրբեջանական հրաձգության հետեւանքով խաղաղ բնակչի զոհվելու հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածի բոլոր հարազատներին եւ մերձավորներին։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորվել է խաղաղ բնակիչ։
