ԱԱԾ-ն գործի է անցել. Փաշինյանի հրահանգի հետքերով

Մեկ շաբաթ էլ չի անցել կառավարության այն նիստից, որի ժամանակ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հանդիմանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ
իրավապահ կառույցներին հրահանգ տվեց գտնել եւ պատժել հակապատվաստումային
քարոզ իրականացնողներին, եւ ահա, ԱԱԾ-ն հայտում է, որ Շիրակի
մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան
բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ
բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց
պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021
թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական
հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես
էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700
քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և
դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային
հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող,
իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք
մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական
«ԱՐՄԵԴ» համակարգ:
ԱԱԾ-ն հայտնում է նաեւ, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ
բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված գործողությունների
համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5 000-10 000-ական դրամի չափով
կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:
Փաստորեն, ինչ է ստացվում, ստացվում է, որ Հայաստանում ցանկացած
հանցագործություն կարող է բացահայտվել, երբ դրա ցուցումը տրվում է
վարչապետի կողմից: Մի քանի ամիս է ընթանում է պատվաստումների գործընթացը,
իշխանության կողմից քովիդային սահմանափակումները բացատրվում են հանրային
առողջությանն ողղված սպառնալիքի վերացման համատեքստում, բայց արիուտես, որ
հայրենի իրավապահները մատը մատին չեն խփել, օպերատիվ տվյալներ չեն ստացել
կատարվող հանցագործությունների մասին եւ դրանցով սկսեցին զբաղվել այն
ժամանակ, որբ Նիկոլ Փաշինյանից ցուցում ստացան: Սա, անշուշտ, կասկածների
տեղիք է տալիս , որ պարզապես չի եղել նման համատարած զեղծարարություն ,
իսկ իրավապահները ընդամենը նման գործ են ցույց տալիս՝ ոլորտի
պատասխանատուների աչքը վախեցնելու, քաղաքացիներին պատվաստման մղելու
նկատառումներից ելնելով, կամ էլ եթե ճիշտ է, ապա իրավապահ մարմինները
կնշանակի իրենց տեղում չեն եւ գործում են ըստ նպատակահարմարության, ավելի
ճիշտ՝ երբ Նիկոլ Փաշինյանն է ցուցում տվողը:
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ կլինեն նաեւ զեղծարարներ, բայց ի՞նչ իմաստ  ունի դեռ դատավճիռը չեղած՝ վարկաբեկել մի ողջ համակարգ, որը 2 տարի  տիտանական ջանքեր է գործադրում համավարակի դեմ պայքարում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ի դեմս առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի լուրջ չէին վերաբերում կորոնավարակին, Փաշինյանը  վստահեցնում էր, որ պինցետով կքաշեն, արաղով կոչնչացնեն այն ու  Սահմանադրական դատարանի դեմ իր արշավն էր շարունակում , իսկ նախարարն էլ  վստահեցնում էր, թե լուրջ վարակ չէ: Այս մարդիկ  չեն հասկանում իրենց  խոսքի կշիռը, երբ պետական ամենաբարձր մակարդակով նման բան է հայտարարվում,  շարքային քաղաքացին կարող է ամենատարբեր կասկածներն ունենալ եւ չվստահել  պատվաստումներին:

Անի Սահակյան

դիտվել է 5004 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am