Նիկոլ Փաշինյանը «ծանր հրետանի» է տեղակայել Սյունիքում

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սյունիքում կենացները քաղցրանում են: Մի քանի օր է տեղեկատվություն է սփռվում առ այն, որ իշխող Քաղպայմանագրի շտաբում իրար են ուտում, մարզպետի կողմնակիցները դուրս են եկել ընտրությունների այսպես կոչված համակարգող պատգամավոր Արմեն Խաչատրյանի դեմ, ռազբորկաներ են անում, քաշքշում իրար: Արտաքուստ տարօրինակ թվացող այս իրավիճակը միանգամայն բնական է եւ վկայում է այն մասին, որ իշխող ուժն առաջնորդվում է ոչ այնքան գաղափարական շաերով, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, որքան նեղ-անձնական, խմբակային: Խնդիրն այն է, որ Սյունիքի համայնքապետերի թեկնածուներից գրեթե բոլորը Խաչատրյանի մտերիմներն են, մինչդեռ ՔՊ-ից այլ հավակնորդներ եւս եղել են ու մերժվել, բացի դա Սյունիքի մարզին ընտրություններից առաջ 1 միլիարդ դրամ է փոխանցվել։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններից մեկ շաբաթ առաջ եւս 500 միլիոն էր փոխանցվել, ինչ-որ հիմնադրամի միջոցով այդ գումարը սոցիալական աջակցության անվան տակ որպես ընտրակաշառք են բաժանում: Մի խոսքով՝ Սյունիքի ՔՊ կառույցում թշնամական մթնոլորտ է, այս պառակտված մթնոլորտում շատ հնարավոր է սայլուտը ներսից խփի եւ հօդս ցնդեն իշխանության ջանքերը Սյունիքը զավթելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալներին առաջադրված մեղադրանքը վերաբերում է սոցիալական աջակցությանը` երկար նախաքննությունից հետո դատախազությունը որոշել է, որ նախընտրական փուլում սոցիալապես անապահովներին տրամադրված գումարները տրվել են մի նպատակով, որ նրանք քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Չնայած Առուշ Առուշանյանը կալանավայրում է, սակայն նա նույնպես մասնակցելու է ընտրություններին։ Իշխանություններն այս ընթացքում ամեն ինչ արեցին, որ չեզոքացնեն Առուշանյանին, հիմա էլ ամեն ինչ անում են, որ նա մնա բանտում եւ չհաղթի ընտրություններում, փոխարենը Նիկոլ Փաշինյանը իրենց թեկնածուի համար Գորիսում է կենտրոնացրել իր ծանր հրետանին, վերջին օրերին քաաքից տղեկություններ ենք ստանում, որ Տիգրան Ավինյանն ու Սամվել Բաբայանը դուրս չեն գալիս քաղաքից, երեկոյան հավաքներ են կազմակերպում, օրինական եւ ապօրինի միջոցնեով մոբիլիզացնում են ուժերը, որպեսզի ՔՊ թեկնածու, երբեմնի ՀՀԿ-ական մաքսայինի պաշտոնյա Վլադիմիր Աբունցը դառնա Գորիսի քաղաքապետ:

Առուշանյանը, հիշեցնենք, 2017 թվականին 97 տոկոս ձայնով էր ընտրվել քաղաքապետ։ Հիմա իշխանությունները փորձում են մի կողմից վախի մթնոլորտ ձեւավորել Գորիսում, մյուս կողմից՝ պետական միջոցներով տարատեսակ օգնություններ եւ սոցիալական ծրագրեր իրականացնել խոշորացված համայնքում, որպեսզի իրենց կողմը գրավեն Առուշանյանի ընտրազանգվածին։ Սակայն գորիսեցիները պետք է հասկանան, որ սա քաղաքական պայքարից զատ իրենց գոյության պայքարն է եւ , այո, կախված այն հանգամանքից, թե ով կլինի իրենց համայնքի ղեկավարը, կորոշվի նաեւ իրենց ապագան՝ կհայտնվեն թուրքի լծի տակ՝ ճանապարհ կամ միջանցք բացելով Նիկոլ Փաշինյանի կիրթ բարեկամնեի առջեւ եւ դիմադրությամբ կկոտրեն հակապետական ցանկացած ձեռնարկ, ինչն անում էր Առուշանյանը եւ ինչի համար հայտնվեց Նիկոլ Փաշինյանի թիրախում:

Անի Սահակյան

դիտվել է 4459 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am