Թուրք զինվերները 150 քրդերի են ողջակիզել
Քուրդ պատգամավոր Քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության ներկայացուցիչ Ֆելեկնես Ուջան Sputnik գործակալությանը հայտնել է, որ թուրքական ուժային կառույցները, Շիրնակ նահանգում մոտ 150 քրդերի են ողջակիզել: Նրա խոսքերով դիերը հայտնաբերվել են տարբեր տներում, նրանցից ոմանք գլխատված են եղել, ոմանք` ամբողջովին այրված: Ֆելեկնես Ուջան ասել է, որ թուրքական զինուժը շարունակում է առաջխաղացումը դեպի Դիարբեքիր, որը հիմնականում քրդերով է բնակեցված: «Դիարբեքիրում իրավիճակը ահավոր է: Սուրու շրջանում արդեն 79 օր արտակարգ իրավիճակ է հայտարարված, 200 մարդիկ արգելափակած են, և թուրքական ուժերը թույլ չեն տալիս նրանց փրկվել»,- հայտնել է Ուջան: Հիշեցնենք, որ թուրքերի և քրդերի միջև լարվածությունը սրվել է դեռ 2015 թվականից, երբ տեղի ունեցավ պայթյուններ, որնց հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ քուրդ երիտասարդներ: Դրան հետևեց թուրք զինվորականների վրա հարձակումներն, ինչի հետևանքով Թուրքիայի կառավարությունը քրդաբնակ մի քանի նահանգներում արտակարգ դրություն հայտարարեց:
