Մոսկվա-Երևան 5 չվերթ է հետաձգվել
Մոսկվայում եղանակի կտրուկ վատացման պատճառով Մոսկվայի Շերեմետևո (4 չվերթ) և Դոմոդեդովո (1 չվերթ) օդանավակայաններից դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։Ինչպես հայտնում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը՝ Մոսկվայում ամպրոպի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել շուրջ 4000 մարդ:
