Լիոնել Մեսին հրաժարվել է հարսանեկան նվերներից
Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր հարսանիքի հյուրերին առաջարկել է նվերներ կատարելու փոխարեն հանգանակություն անել բարեգործական հիմնադրամին: Մեսին մի քանի օրով վարձակալել է տեղի ամենաշքեղ հյուրանոցային համալիրը: Հարսանյաց հանդեսի անվտանգությունն ապահովելու են 300 հսկիչներ եւ ոստիկաններ, իսկ լուսաբանելու են 155 լրագրող: Լիոնել Մեսին եւ Անտոնելա Ռոկուցոն վաղուց ապրում են իրար հետ եւ արդեն երկու երեխա ունեն: Չորեքշաբթի օրը սկսվել էին տարածքի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ուժեղացվել անվտանգությունը: Քաղաքապետը ևս բավականին հուզված է այս կապակցությամբ և ակտիվորեն մասնակցել է պատրաստություններին: Հարսանիքի հյուրերը կըմբոշխնեն վետչինայի և պանիրի բազում տեսակներ, իսկ գլխավոր ուտեստը կլինի արգենտինական սթեյքը:
