Հայաստանը մոտենում է «վառվող կարմիր գոտուն» . ի՞նչ է դա ենթադրում (video)
Վերջին 14 օրվա տվյալները փաստում են, որ նախորդ 14 օրվա հետ համեմատ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
